Ապրիլի 19-ից 28-ը Չինաստանի Չենդու քաղաքում անցկացվելու է շախմատի աշխարհի կանանց թիմային առաջնությունը, որին մասնակցելու են աշխարհի 10 ուժեղագույն երկրների ազգային հավաքականներ: Նրանց թվում է նաեւ Հայաստանը: Մեր ընտրանու կազմում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան, Լիլիթ Գալոյանը եւ Սուսաննա Գաբոյանը:
Չենդույում Հայաստանի հավաքականի մրցակիցները լինելու են Ռուսաստանը, Ուկրաինան, Չինաստանը, Հնդկաստանը, Վրաստանը, Լեհաստանը, Ղազախստանը, ԱՄՆ-ը եւ Եգիպտոսը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ