Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը եւ նրա ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, այսօր ժամանել են Իսրայել։ Նրանց հետ էր նաեւ նրանց դուստրը՝ 22 ամսական աղջիկը Նորթ Ուեսթը։
Dailymail.co.uk-ի փոխանցմամբ՝ զույգը երեխային կնքել է Երուսաղեմի 12-րդ դարի եկեղեցում: Պարբերականի թղթակիցը փորձել է մեկնաբանություն ստանալ Քիմի ներկայացուցչից, բայց չի կարողացել կապվել նրա հետ:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ