Մայիսի 3-ին Արցախում խորհրդարանական ընտրություններին մասնակցող ընդդիմադիր քաղաքական ուժերը նախընտրական քարոզարշավի ընթացքում իշխանական ուժերի կողմից ճնշումների են ենթարկվում:
«Ազգային վերածնունդ» կուսակցությունը ստանում է ահազանգեր ընտրական օրենսգրքի կոպիտ խախտումների վերաբերյալ: Խոսքը մասնավորապես վերաբերում է Արցախի Ազգային անվտանգության ծառայության և ԼՂՀ նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամների և համակիրների նկատմամբ ճնշման փորձերին, որոնք սկսել են պարբերաբար բնույթ կրել:
Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Հրանտ Մելքումյանը Aravot.am-ին պատմեց, որ իրենց նկատմամբ ճնշումներն էլ հեռուստատեսությամբ չլուսաբանելու ձեւով է իրականացվում. «Իշխանական կուսակցություններին ամբողջ օրը լուսաբանում են, իսկ ընդդիմադիր ուժերի լուսաբանում չկա: Բացի նախագահից բոլոր պաշտոնյաները խառնված են քարոզարշավում ու գործում են հօգուտ իշխանական ուժերի»: Նա դժգոհեց, որ իշխանական կուսակցությունները նաեւ հակաքարոզչությամբ են զբաղված, նրանք ամեն ինչ անում են ընտրողների աչքից իրենց կուսակցությունը գցելու համար. «Կոմկուսի դիրքերն ուժեղ են, բայց մեր կուսակցության մասին ասում են՝ ուր է էդտեղ կուսակցություն»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Այդ Բերձորի ծեծկռտուքի ժապաւէնը տեսնելէն վերջ, “Ազատ Արձախը Ողջունում է ձեզ” -ը ձեզի պահեցէք, եւ նայեցէք որ կրնա՞ք կենդանիի պէս ժողովուրդին վրայ չի նետուիլ։ Յայտարարութիւններով, կուսակցութիւններով կամ Դրօշակով վրանիդ մի խնդաք։ Թեր հազար տարի հեռու էք Պետութիւն կազմելէ․