Թբիլիսիում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր Հայաստանից մրցահարթակ է մտել միայն 58 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը:
Պոկում վարժությունում մեր մարզուհին 89 կիլոգրամով պայքարն ավարտեց հինգերորդ հորիզոնականում՝ ընդամենը 2 կգ հետ մնալով երրորդ տեղը զբաղեցրած ռումինացուց: Եվ եթե Իզաբելլան երկրորդ փորձը չձախողեր ( նա վերջին մոտեցմամբ բավականին հեշտ բարձրացրեց 89 կիլոգրամը), ապա փոքր բրոնզ նվաճելու իրական հնարավորություն կունենար:
Նույն սցենարը կրկնվեց նաեւ հրում վարժությունում: 105 կգ-ից հետո Իզաբելլան ձախողվեց 109-ում եւ միայն վերջին մոտեցմամբ հաղթահարեց քաշը (նույնպես 5-րդ տեղ) եւ երկամարտի 198 կիլոգրամով ամփոփիչ մրցաշարային աղյուսակում հանգրվանեց վեցերորդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ asbarez.com-ի