Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ տեսախցիկն արդեն 11-րդ տարին է՝ բանտարկված է»

Ապրիլ 13,2015 21:28

11 տարի առաջ ապրիլի լույս 13-ի գիշերը «Հանրապետություն» կուսակցության գրասենյակի վրա հարձակում էր կատարվել: Կուսակցության անդամները նշում էին, որ գրասենյակից բացակայում են հեռախոս, աթոռներ, բաճկոն, սննդամթերք եւ այլ իրեր:

Այդ օրը «Հանրապետություն» կուսակցության գրասենյակից անհետացել է նաեւ օպերատոր Կարապետ Խաչատրյանի տեսախցիկը:

«Այն ժամանակ ես Բաղրամյան պողոտայում էի, նկարահանում էի, հայտարարեցին, որ ժողովուրդը կարող է տուն գնալ, հաջորդ օրն առավոտյան կհավաքվեն: Տեսաժապավենս վերջանում էր, լիցքավորում էլ չունեի, գնացի գրասենյակ, տեսախցիկս թողեցի ու գնացի տուն, որ մարտկոցս լիցքավորեմ եւ նոր տեսաժապավեն վերցնեմ: Տանն էի, մոտավորապես ժամը 5-ին ինձ Միացյալ Նահանգներից զանգեցին ասացին, որ այնտեղ սպանում, կրակում են: Մինչեւ ես իջա պողոտան արդեն մաքրած էր, հետք անգամ չկար, որ այնտեղ մարդ է եղել: Իջա գրասենյակ, ոստիկաները փակել էին մուտքը: Գնացի Դեմիրճյանի գրասենյակ, բավականին շատ մարդիկ էին հավաքվել եւ պահանջում էին ձերբակալվածներին ազատել: Ահագին ժամանակ հետո պարզվեց, որ այդ իրերի հետ իմ տեսախցիկն էին տարել»,- Aravot.am-ի հետ զրույցում հիշում է նա:

Պարոն Խաչատրյանի սկզբում անհարմար էր զգում հարցը բարձրաձայնել, քանի որ կարծում էր, որ հարցին քաղաքական աստառ կտրվեր: Որոշ ժամանակ անց իրեն տեղեկացնում են, որ տեսախցիկը գտնվել է. «Կենտրոնի ոստիկանությունից քննիչներ էին եկել, մտել Արամ Սարգսյանի մոտ եւ հայտնել էին, որ տեսախցիկն իրենց մոտ է, շուտով կբերեն: Հետո էլ ո՛չ բերել, ո՛չ ասել: Արդեն 11 տարին է լրանում, իմ տեսախցիկն արդեն 11-րդ տարին է բանտարկված է»:

Կարապետ Խաչատրյանը բազմաթիվ անգամներ դիմել է Արամ Սարգսյանին, սակայն իր պնդմամբ՝ վերջինս արհամարհել է իր դիմումները. «Ինձ որեւէ մեկը մի մարտկոց, մի ժապավեն չի գնել կամ նվիրել: Ես նրանց գրեթե բոլոր միջոցառումները նկարահանում էի: Սկզբում, առանց տեսախցիկի ես մեկ-մեկ սրանից-նրանից խնդրում էի՝ միջոցառումներ նկարելու համար, հետո ամաչեցի, աշխատանքից դուրս եկա եւ այդպես սկսվեց: Հիմա ընտանիքիս կեսն Ամերիկայում է, իսկ ես մոտավորապես 4 տարի է Մոսկվայում եմ, ցվրվեցինք, երբ ամենամուր ընտանիքն էինք, մեր փողոցում ամենահարգված տունն էր, իսկ հիմա ես իմ տանը չեմ: Խնդիրը ոչ միայն իմ տեսախցիկն էր, այլ մարդկանց նկատմամբ անտարբերությունը»:

Այժմ Կարապետ Խաչատրյանը միայն ամռան ամիսներին է Հայաստան այցելում. «Անընդհատ կարդում եմ Հայաստանի մասին, սիրտս ցավում է, բայց ի՞նչ անեմ, որ ստիպված դուրս եմ եկել: Այս ամռանը կրկին ցանկանում եմ Հայաստան գալ, տեսնեմ՝ ինչո՞վ կարող եմ օգտակար լինել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930