Ապրիլի 13-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Իռլանդիայի նորանշանակ դեսպան Ջոն Բիգարին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։
Շնորհավորելով դեսպանին` նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ նա իր կարևոր ներդրումը կունենա երկու բարեկամ երկրների հարաբերությունների զարգացման գործում։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար` դեսպան Բիգարը վստահեցրեց, որ առավելագույն ջանքեր կգործադրի հայ-իռլանդական համագործակցության խորացման նպատակով։
Զրույցի ընթացքում հանգամանալից մտքեր փոխանակվեցին Հայաստանի և Իռլանդիայի միջև քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջխորհրդարանական կապերի զարգացման շուրջ:
Հանդիպմանը անդրադարձ արվեց մի շարք տարածաշրջանային խնդիրների։
ՀՀ ԱԳՆ