Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդգես Բաղրյանը չի հավատում «Ազգային վերածնունդի» հայտարարությանը

Ապրիլ 13,2015 19:13

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը հայտարարություն էր տարածել, թե  վերջին օրերի ընթացքում ԼՂՀ հատուկ ծառայությունները ահաբեկում եւ սպառնում էին կուսակցության կենտրոնական շտաբի տարածքի տիրոջը: Այդ սպառնալիքների արդյունքում շտաբի տերը խնդրել է «Ազգային վերածնունդին» մինչեւ առավոտ ազատել շտաբի տարածքը:

«ԼՂՀ հատուկ ծառայությունների ներկայացուցիչները սպառնացել են, որ եթե մինչեւ վաղը մենք չազատենք շտաբի տարածքը, ապա տարածքի տերը եւ նրա ընտանիքը խնդիրներ կունենան: Մենք համոզված ենք, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը` որպես ԼՂՀ սահմանադրության երաշխավոր, եւ ԱԱԾ պետ Արշավիր Ղարամյանը տեղի ունեցող ապօրինությունների գլխավոր պատասխանատուներն են»,- հայտարարում է կուսակցությունը:

Այս մասին Aravot.am-ը զրուցել է Արցախի ժողովրդական կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Վարդգես Բաղրյանի հետ: Նա ասաց, որ չգիտի, թե ինչի մասին է խոսքը. «Ես նման բաներից տեղյակ չեմ: Չեմ կարծում, որ նախագահականից կամ որեւէ այլ տեղից սպառնացել են: Եթե իրենք կոնկրետ փաստեր ունեն, թո՛ղ նշեն այդ փաստերը: Մենք ժամանակ չունենք հետեւելու, որովհետեւ քարոզարշավ ենք անցկացնում»:

Անդրադառնալով շտաբին՝ նա մեզ հայտնեց, որ նման տեղեկություն եւս չունի. «Ես սովորաբար դատողություն եմ անում այն բանի մասին, որը ստույգ գիտեմ: Չեմ կարող որեւէ բան ասել, չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը»:

Մեր հարցին՝ այսինքն՝ չի հավատո՞ւմ հայտարարությանը, Վարդգես Բաղրյանը հայտարարեց. «Կարելի է ասել՝ ոչ, որովհետեւ փաստ չկա: Եթե նման փաստ կա, ավելի ճիշտ կլիներ ստույգ ասել: Ինչ-որ տեղ անհասցե հայտարարություն են անում, թե նախագահականից այս ինչն են անում, մի պաշտոնյա այսպես ասաց: Եթե իրենք գիտեն, թո՛ղ հրապարակեն, եթե իրականությանը համապատասխանում է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930