«Հայոց ցեղասպանության ճանաչման գործում Քիմ Քարդաշյանը 100 անգամ ավելի շատ լուրջ ներդրում ունի, քան բոլոր շարմազանովները: Այդ հարցում Քիմ Քարդաշյանն արժե միլիարդ Շարմազանով»,- երեկ ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել էր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորի հնչեցրած գնահատականներին՝ «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց. «Լեւոն Զուրաբյանի՝ նման արտահայտությունները ապացուցում են, որ քաղաքականության մեջ Չիչոլինան միլիարդ Լեւոն Զուրաբյան արժե»:
«Առավոտ» օրաթերթ
11.03.2015