Աշխատանքային օրերին առնվազն երկու անգամ Արշակունյաց պողոտայում ու նաեւ մայրաքաղաքի մի շարք այլ կենտրոնական փողոցներում կիլոմետրով խցանումներ են: Եվ որքան էլ թունելների, էստակադաների թիվը մեր քաղաքում ավելանում է, միեւնույն է՝ խցանումները չեն պակասում: Մինչդեռ քաղաքային իշխանություններն ամեն անգամ այս կամ այն նոր ճանապարհի կամ ստորգետնյա անցումների կառուցման նպատակով հատկացվող միլիոնների ծախսն արդարացնելու համար պատճառաբանում են, թե մայրաքաղաքի կենտրոնը ավտոմեքենաներից բեռնաթափում են:
Լուսանկարը՝ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
11.03.2015