Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակն է, որ ԵԽ-ն համագործակցություն կսկսի ԼՂ ընտրված իշխանությունների հետ. Հ. Նաղդալյան

Ապրիլ 13,2015 17:13

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել աշխատանքային այցով Հայաստան ժամանած ԵԽԽՎ  նախագահ Անն Բրասերի և ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների  միջև  հանդիպումը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել «Բռնությունների սրացումը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» վերնագրված զեկույցի նախագծին:  ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը կրկին հաստատել է, որ հայկական պատվիրակությունը չի պատրաստվում համագործակցել այդ հարցով զեկուցող նշանակված բրիտանացի պատգամավորի հետ, քանզի ի սկզբանե հարցականի տակ է դրված զեկույցի անաչառությունը: Տիկին Նաղդալյանը  ԵԽԽՎ նախագահին  ևս մեկ անգամ ընդգծել է այն կարևոր հանգամանքը, որ եթե Եվրոպայի խորհուրդը ԼՂ-ի մասին զեկույց է պատրաստում, ապա այն  պետք է պատրաստի ԼՂՀ-ում, ԼՂ ժողովրդի հետ համագործակցելով, մինչդեռ բրիտանացի պատվիրակը, ըստ տեղեկությունների, ցանկություն չի հայտնել այցելել Լեռնային Ղարաբաղ:

Տիկին Բրասերի՝ պատվիրակությունների միջեւ վստահության մակարդակը բարձրացնելուն վերաբերող առաջարկին ի պատասխան՝ տիկին Նաղդալյանը նշել է, որ դրա նախապայմանը պիտի լինի ԵԽԽՎ-ի կողմից նման զեկույցներից հրաժարումը:

Տիկին Նաղդալյանը նկատել է, որ խնդրի կարգավորման համար բավարար չեն Հայաստանի  ջանքերը, քանի որ Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ հռետորաբանությունն ու գործողությունները:

Անն Բրասերն իր խոսքում նշել է, որ ԼՂ բնակչությունը ԵԽ-ի 820 միլիոնանոց ընտանիքի մաս է կազմում, որի մասին Եվրոպայի խորհրդում պետք է հոգ տանեն: Այս հանգամանքը  Հ. Նաղդալյանը ոգևորող համարեց՝ հույս հայտնելով, որ այսպիսով քայլեր կձեռնարկվեն ԼՂ-ի գոնե խորհրդարանական կառույցների հետ երկխոսություն սկսելու ուղղությամբ  և  որ ամենակարևորն է ՝ ԵԽ-ն համագործակցություն կսկսի ԼՂ ընտրված իշխանությունների հետ:

 

 Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930