Սիրելի հայրենակիցներ, սույնով տեղեկացնում եմ Ձեզ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից և Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու իմ որոշման մասին: Իմ այս որոշումը կայացրել եմ ինքնուրույն` և արդեն իսկ համապատասխան ընթացակարգային դիմումներ ներկայացրել ինչպես ԲՀԿ-ին, այնպես
էլ վերջինիս` Երևանի ավագանու խմբակցությանը, որից հետո, արդեն որպես ավագանու անդամ և հասարակական գործիչ, շարունակելու եմ իմ գործունեությունը` անկուսակցական դաշտում: Կուզենայի իմ խորին շնորհակալությունը հայտնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության իմ բոլոր ընկերներին , հատկապես` Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներին:
Ռաֆֆի Գյոզալյան
Եթե մի քիչ ամոթ ունենաս պիտի դուրս գաս նաև ավագանու անդամ լինելուց
սա երեխան ո՞վ ա…
այս տարիքից արդեն ինկ՞ել է քաղաքական դաշտ, գազանների ծոցը… վայ, խեղճ տղաս… Աստված օգնի…