Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանի կառավարությունը մեկ տարեկան է

Ապրիլ 13,2015 17:04

Մեկ տարի առաջ այս օրը Հովիկ Աբրահամյանը ստանձնեց կառավարության ղեկը: Նա խոստացավ, որ Հայաստանում ստվերը կկրճատվի, գործարարների համար հավասար պայմաններ կստեղծվեն, որ Հայաստանն այս ծանր տնտեսական իրավիճակից պատվով դուրս կգա: Բայց մեկ տարի անց պարզ դարձավ, որ Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարությունն անգամ չի կարողանում հաղթահարել իր իսկ սահմանած 4,5 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը: Ավելին, Համաշխարհային բանկի կանխատեսումներով, Հայաստանն այս տարի կգրանցի զրո տոկոս տնտեսական աճ: Հայաստանում ստվերը չի կրճատվել, գործարարների համար հավասար պայմաններ չեն ստեղծվել: Արդյոք սա Հովիկ Աբրահամյանի կառավարության պարտության վերջի սկի՞զբն է:

Bagdasaryan_1

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը համամիտ չէ մեր դիտարկումների հետ: Համաշխարհային եւ տարածաշրջանային քաղաքական ու տնտեսական զարգացումներն, ըստ նրա, լուրջ խոչընդոտ հանդիսացան Հայաստանի տնտեսական զարգացման համար, բայց կառավարությունն, ըստ նրա, արեց հնարավորինը. «Այդ խնդիրները հաղթահարել է պետք ու դա միայն մեր հաղթահարելու խնդիրը չէ: Տնտեսական աճի անկումն ընդհանուր խնդիր է, որով անհանգստացած են բոլոր երկրները: Եվ ստվերի կրճատման հետ կապված, եւ նաեւ գործարարների համար հավասար դաշտ ստեղծելու համար: Դրան նաեւ դուք եք բազմիցս անդրադարձել: Այսինքն, դաշտում խտրականություն չկա, իսկ դա այն ցուցանիշներից է, որ, իրոք, կառավարությունն անում է այն ամենը, որպեսզի բոլորի համար ստեղծի հավասար պայմաններ»:

Կառավարության մեկ տարվա գործունեությունը ՀՀԿ-ական պատգամավորը դրական է գնահատում: Անկախ իր հաջողումներից ու ձախողումներից, անկախ աշխարհաքաղաքական իրավիճակից, իշխանական պատգամավորը դրական է գնահատում փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը նպաստող կառավարության նախաձեռնությունները, ԵՏՄ-ին անդամակցության հարցում նոր շուկաների ձեռքբերմանն ուղղված քայլերը, եկամտահարկի, շրջանառության հարկի նվազեցման մասով արված քայլերը, սահմանամերձ բնակավայրերին արտոնություններ տալը, բնակչության անապահով խավերին բժշկական օգնություն ցուցաբերելու ծրագրերը, գյուղացիական վարկերը սուբսիդավորելը: «Բավականին լուրջ գործ կա արված հատկապես նոր շուկաներ ձեռք բերելու առումով: Մենք բազմաթիվ բողոքներ ենք ունեցել, որ արտադրելու հնարավորություններ կան, բայց սպառելու հարցում խնդիրներ կան: Մեկ տարին կարճ ժամանակ է ու կառավարության արած քայլերի արդյունքները, համոզված եմ, ժամանակի ընթացքում դեռ կքաղենք»,- ասաց նա:

Վահրամ Բաղդասարյանը վաղ է համարում մեկ տարվա գործունեության արդյունքում թերացումների մասին խոսելը: Դրանց մասին կխոսի, երբ կառավարության կարճաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրերն արդեն գործողության մեջ լինեն. «Դեռ ընթացքի մեջ են, ժամանակն արդյունքները ցույց կտա»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930