Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ բրիտանական հեղինակավոր «The Guardian»-ը սկսել է ցեղասպանությունը վերապրածների կամ ժառանգների պատմությունները հավաքել:
«The Guardian»-ի կայքում այսօր հրապարակված հոդվածում, մասնավորապես նշված է. «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը նշելու միջոցառումները նախապատրաստական աշխատանքները շարունակվում են: Պատմական գնահատականներով 1.5 միլիոն մարդ է զոհվել Օսմանյան ուժերի պետականորեն կազմակերպված բռնության արդյունքում»:
Կայքում նաեւ նշված է, որ «եթե դուք Հայաստանից կամ Հայկական սփյուռքից եք եւ ապրում եք արտասահմանում, մենք ուզում ենք լսեր Ձեր պատմությունները, թե ինչպես է ցեղասպանությունը ձեւավորել Ձեր ընտանիքի պատմությունը: Դուք ունե՞ք մասունքներ, նամակներ կամ նկարներ այդ ժամանակներից: Արդյոք Ձեր ընտանիքը փախե՞լ է եւ ինչպե՞ս է դա ազդել Ձեր այսօրվա կյանքի վրա: Մենք նաեւ կցանկանայինք լսել ինչպես եք Դուք ոգեկոչելու տարելիցը եւ արդյոք Դուք ինչ-որ հատուկ բան անում եք տարելիցը նշելու համար»:
«The Guardian»-ը նաեւ առաջարկում է այդպիսի պատմությունները տեղադրել իրենց կայքում ստեղծված հատուկ բաժնում կամ ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով: Նրանք նաեւ խոստանում են տարելիցը լուսաբանող նյութերում օգտագործել այդ նյութերը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ