Հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի գործն անջատվել Է «Բաշնեֆտ»-ի ընդհանուր գործից և այժմ գտնվում է առանձին վարույթում, տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Նովոստի» գործակալության փոխանցմամբ` Հայրապետյանին առաջադրված մեղադրանքները մեղմացվել են. նրան այժմ մեղսագրվում է միայն Իզմեստևից գումարների յուրացման դրվագը։
Հիշեցնենք՝ 2008 թվականին «Բաշնեֆտ» ընկերության վաճառքի ժամանակ ֆինանսական խարդախություն անելու մեջ կասկածվող Լևոն Հայրապետյանը ձերբակալվեց, ապա անցած տարվա հուլիսին կալանավորվեց: Հոկտեմբերի սկզբին առողջական խնդիրների պատճառով նրա նկատմամբ խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով:
Կարդացեք նաև
Հասմիկ Գրիգորյան
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում