Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թամարա Յայլոյան. «Սրբազանը ճիշտ վարվեց Քարդաշյանների հետ. եկեղեցին շոուի տեղ չէ»

Ապրիլ 13,2015 16:50

Քիմ Քարդաշյանի ու նրա հարազատների Գյումրի կատարած այցից հետո փաստաբան Թամարա Յայլոյանն իր շրջապատի մարդկանց, ազգականների ու ընկերների անունից, դիմելով Aravot.am-ին, նրանց վրդովմունքը փոխանցեց առ այն, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, առանց գյումրեցիների հետ համաձայնեցնելու, քաղաքի բնակիչների անունից հեռուստաստղին ոսկե մուշուրբա է նվիրել: «Քաղաքապե՛տ, քո անունից, քավ լիցի, ինչ ուզում ես նվեր տուր, ուզում ես տունդ նվեր տուր…Բայց իմ անունից, ես էլ եմ Գյումրի քաղաքի բնակիչ, դու ինչի՞ ես նվեր տալիս…Ուզում ես ցույց տալ, որ ե՞ս էլ եմ ընդունում էդ մարդուն և էդ մարդու չակերտավոր ասած արժեքները: Ո՛չ, չեմ ընդունում նրա քարոզածը, արածը, գործունեությունը»,- ասաց փաստաբանը:

Նա վրդովված է, որ Քիմ Քարդաշյանին վարչապետի մակարդակով կառավարական ընդունելության են արժանացնում: «Շատ գյումրեցիներ, որոնց հետ ես շփվում եմ, շատ մտավորականներ որոշակի չափով վրդովված են, և պատճառը ոչ թե Քիմ Քարդաշյանի այցն է, ցանկացած հայ կարող է, պարտավոր է այցելել Հայաստան, իր լուման ներդնել Հայաստանի զարգացման գործում: Հարցը դա չէ, հարցն այն է, թե ինչպիսի վերաբերմունք է մեր կառավարությունը դրսևորում որոշակի երևույթների նկատմամբ: Եթե Քիմ Քարդաշյանը ժամանել է Հայաստան, լավ է արել, նրա երկրպագուները կարող են նրան ընդունել, բայց լրատվամիջոցներով փորձում են ամեն կերպ ներկայացնել, որ ամբողջ հայ ազգն է Քիմ Քարդաշյանին ընդունում թագուհու պես: Քարդաշյանի շնորհիվ ամբողջ աշխարհը իմացավ հայերի մասին, բայց ինչպե՞ս իմացավ, իմացան, որ էստեղ չկան մարդիկ, որոնք նրա քարոզած ապրելաոճին դեմ լինեն: Մենք ասում ենք, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք համաձայն չեն նրա քարոզած չակերտավոր արժեքների հետ: Եթե Ամերիկայի նման ազատ երկրի նախագահը հայտնում է, որ Քիմ Քարդաշյանը իր երկրի խայտառակությունն է և որ երիտասարդներին դաստիարակելիս պետք է շեշտը դնել կրթության, գիտելիքների, աշխատասիրության և ճիշտ դաստիարակության վրա, և ոչ թե հեշտ ճանապարհով փող աշխատել, ինչպես որ Քիմ Քարդաշյանն է քարոզում, ապա ստացվում է, որ Ամերիկան գնահատում է իր արժեքները, իսկ Հայաստանը չի գնահատում իր արժեքները: Եթե Անգլիայի նախարարը հայտարարում է՝ գիտեք մեր երիտասարդների համար չպետք է օրինակ լինի Քիմ Քարդաշյանը, ապա ինչո՞ւ մեր մտավորականությանը հնարավորություն չտրվեց հայտնելու, որ կան մարդիկ, որոնք ընդունում են նրան, բայց իմացեք ամբողջ հայ ազգը չէ, որ ընդունում է նրա քարոզած արժեքները: Այսինքն` մենք ազգ ենք, որը գնահատում է կրթությունը, դաստիարակությունը…

Կառավարական մակարդակով ընդունել տվյալ անձին, նշանակում է հայտարարել ամբողջ հայ ազգի անունից, որ համայն աշխարհի հայ ազգը թեթևաբարո ապրելու կողմնակից է, ստացվում է այդպես: Աղ ու հացով դիմավորել, ասել, որ նա հեղինակություն է մեզ համար, շատ կներեք, շատ մարդկանց համար վիրավորական է: Կառավարությունը, երկիրը, պետությունը ընտանիք են, կառավարության ղեկավարները հայրն ու մայրն են, չէ՞, էս երկրի: Պատկերացրեք մի ընտանիք, որտեղ հայրն ու մայրը հայտարարություն են անում, թե գիտեք մեր աղջիկը վերջերս որոշել է պոռնոֆիլմերում նկարահանվել, գիտեք ինչքան ենք հարստացել, ամբողջ քաղաքը մեզ ճանաչել ու հպարտանում է դրանով: Հայրը հպարտանա՞ դրանով, մեր կառավարությունը մեզ չի նայում, եթե նայի որպես իր երեխաների, հոգ տանի մեր մասին, երբևիցե դրանով չէր հպարտանա: Աստղ է, եկել է, լավ է արել, եկել է, թող գնա, իսկ ընդունել կառավարական մակարդակով, հպարտանալ նրանով, նշանակում է հրահրել բոլորին նման վարքագիծ դրսևորելու»,- ասում է փաստաբանը:

sddefault

Թամարա Յայլոյանը վիրավորված է նաև այն հայտարարություններից, թե հայերի մասին ոչինչ չգիտեին, հիմա Քիմ Քարդաշյանի շնորհիվ են հայերին ճանաչում: «Հռոմի պապը հայ չլինելով ու ոչ մի պարտականություն չունենալով հայերի հանդեպ՝ երեկ Գրիգոր Նարեկացուն ճանաչեց տիեզերական վարդապետ: Գրիգոր Նարեկացին աստղ է, որի փայլը քանի գնում ավելանում է, հարյուր տարի հետո կկուրացնի ամբողջ աշխարհին փայլով: Քիմ Քարդաշյանի նման մարդը էսօր կա, վաղը մեկ ուրիշ պոռնոաստղ կհայտնվի ավելի սեքսուալ ու իրեն կմոռանան, իսկ Գրիգոր Նարեկացուն երբեք չեն մոռանա: Գրիգոր Նարեկացին համաշխարհային դեմք է, բայց երեկ երեկո ոչ մի մտավորական չգրեց՝ եկեք հավաքվենք հրապարակում ու մոմավառություն կատարենք մեր Սրբի համար: Բացեք ֆեյսբուքը, ամեն օր էդ սևամորթի, իրա կնոջ նկարն է , նկարների շարան… Ինչո՞ւ մենք աշխարհին չենք ուզում էս տեսակետից գրավել, անգլերեն թարգմանենք Նարեկացու աշխատությունները, ցուցադրենք, մեր կառավարությունը այդ գործերը ցուցադրեր: Գնում մոտենում են ԱԺ պատգամավորներին, հարցնում են՝ դուք ի՞նչ վերաբերմունք ունեք Քիմ Քարդաշյանի մասին: Ազգային ժողովի պատգամավորը ինչո՞ւ պիտի վերաբերմունք ունենա Քիմ Քարդաշյանի գալու մասին, նա երկրի տնտեսության, օրենքների մասին վերաբերմունք պիտի ունենա:

Ինչ վերաբերում է նրան, որ Քիմ Քարդաշյանի գալով իբր թե տուրիստներ են գալու, տուրիստները կգան էդ պատգամավորների ռեստորաններն ու հյուրանոցները, իրենց աչքը լույս, մեզ համար ոչ մի բան չի լինի: Ազգային ժողովը շոուբիզնեսների հետ ի՞նչ գործ ունի»:

Փաստաբանն անդրադարձավ նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ու Քիմ Քարդաշյանի անվտանգության աշխատակիցների միջև տեղի ունեցած միջադեպին: Հիշեցնենք, որ հայազգի ոստիկաններն ու Քարդաշյանների անվտանգության աշխատակիցները փակել էին Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցու դռները, ներս չէին թողնում լրագրողներին ու ժողովրդին, միջամտեց Սրբազանը՝ պահանջելով արագ բացել դռները: «Աստվածաշնչի խոսքերով ասեմ, ով որ վերջինն է, ինձ համար առաջինն է, իսկ ով որ առաջինն է, ինձ համար վերջինն է: Ինքը ամենավերջինն էր, բայց եկավ, մտավ մեր եկեղեցի ու ուզում էր լինել առաջինը և փակեց մեր եկեղեցու դռները: Փոխանակ ներում խնդրեր իր աշխատակազմի առաջ, ասում է՝ ես վրդովված եմ, գյումրեցիներն էլ են վրդովված, էդ գյումրեցի կինը արժանիք չունե՞ր մտներ եկեղեցի ու իր ուխտն աներ: Երբ որ Քրիստոսը գնում է Աստծո տաճար և տեսնում է, որ էնտեղ առևտրականները առևտուր են անում, կուլտուրական չի ասում՝ հարգելիներս, գիտեք ազատեք տարածքը, այլ ամբողջը ջարդուփշուր է անում: Եկեղեցին շոուի տեղ չէի, Սրբազանը ճիշտ վարվեց: Ես գիտեմ, որ իմ կարծիքը հայտնելուց հետո շատերը պիտի ինձ քարկոծեն, բայց էլ ո՞ւր մնաց խոսքի ազատությունը»,- եզրափակեց փաստաբանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (29)

Պատասխանել

  1. Anna says:

    Քիմին քարկոծելն ինձ հիշեցնում է ինկվիզիցիայի տարիներին վհուկների որսը: Աչքիս դիմաց են հայտնվում հոգևորականներ փրփուրը բերաններին որ մարդկանց այրում են խարույկի վրա ենթադրյալ սատանային սպանելով: Ծիծաղելի եք, ժողովուրդ: Չգիտեմ թե ինչ է արել Քիմը անցյալում, միգուցե և նկարահանվել է պոռնո ֆիլմում կամ մերկ մարմինն է ցուցադրելՙ հետաքրքիր չէ: Դա չէ սարսափելին: Չեք գտնում որ ավելի սարսափելի են պոռնիկի հոգեբանություն ունեցող մարդիկ: Այդ նրանք կործանել Armenia: Ձեր խոսքն ուղղեք այդ մարդկանց: Թե չէ ոնց որ թե երկակի ստանդարտ է ստացվում: Սիրելի Թամարա, գործելու լայն հնարավորություն ունեք ձեր հայրենի քաղաքում վերացնելու տեղի պոռնիկներին, հետս նոր անցեք միջազգային մակարդակ: Слабо?

    • Симон says:

      “Cлабо”,мягко сказано…вот “Охота на ведьм” -на мой взгляд,точнее будет…известное,”отныне” на весь,без преувеличения,Мир,”гостеприимство” гюмрийцев? конечно,это не так! просто инциативная группа возомнивших из себя “моралистов” все эти дни без конца позорно пиарят себя…показывая степень невежества и уровень определнного слоя общества…видимо такия образом потрафляют своему ущербному и убогому внутреннему миру…

  2. Արթուր Ղազարեան says:

    Քիմ Քարդաշեանն, առհասարակ, Գիւմրի չպիտի այցելէր: Էն ցեխոտ բակերը (այլ կերպ՝ դա կոչւում է խոզանոց), որ հազարաւոր ընթերցողներ տեսան dailymail.co.uk-ով, աննկարագրելի տեսարան էր: Ու սա Հայաստանի երկրորդ քաղաքն է:

    Այսքանից յետոյ տեղի՞ն է արդեօք ամպագոռգոռ ելոյթներ ունենալ բարոյականութեան վերաբերեալ: Դուք՝ գիւմրեցիներդ, նոյնիսկ ոտքի տակի ցեխը ի վիճակի չէք մաքրել, նստել ազգի բարոյական դոկտրինն էք քննարկում:

    Յ.Գ. Ես այլեւս չեմ անդրադառնայ այս անհեթեթ թեմային: Վերջաբանի փոխարէն՝ շնորհակալութիւն նրանց: Սիրով սպասում ենք յաջորդ այցին:

    • Aramayis Hayrapetyan says:

      Արթուր Ղազարեան, ու բարոյականության մասին գյումրեցիների արտահայտվելու իրավունքը նույն հարթության մեջ ընկալելը, խոսում է այդ ընկալման կրողի, մեղմ ասած, ցածր մակադակի մասին։ Ու նաև, Գյումրիում ցեխի մեջ էլ կարողանում են մարդ մնալ, ի տարբերություն մարգարիտների մեջ ապրող խոզերի, իսկ եթե որևէ մեկը դեռ չգիտի, բայց կուզենար կյանքում գոնե մեկ անգամ հասկանալ, թե որն է , թող գնա հենց այդ ցեխոտ փողոցները, ու կհասկանա, որ այնտեղի տնակն ավելի է, քան շատ դղյակներ։ Աստված տա բոլորիդ փողոցները միշտ մաքուր լինեն, իսկ իմ փողոցը թող ցեխոտ լինի, փոխարենը ես չամաչեմ իմ ներսի ցեխից։

    • Սևակ says:

      թե ասա ինչի կարդացի սրա քոմենթ հիմա ամբողջ օրս թարս է գնալու, մենակ ուզում եմ մի օր ենպես ստացվի դիմացս կանգնած ես ամենը ասես ոչ թե էկրանիդ հետևը պահ մտած

  3. Կարինե says:

    Այ Թամարա Յայլոյան, ինչ ես մեջտեղ ընկնում ու ելույթներ ունենում:Ու՞մ ա քո էտ հետամնաց հայացքները հետաքևքրում: Էտ ինչի ձեն չես հանում, երբ ինչ որ ալկոհոլիկ, խավարասեր դուգիններ ու ինչ որ կիսելյովներ գալիս ազգիդ հաթաթա են տալիս ու անպատվում: Այ միջնադարյան արարած: Պերմյակովի հետ կապված ձենդ դուրս եկե՞լ է, թե ոնց:
    Լավ, մի բան չեմ հասկանում, ո՞վքեր են սրանք, քանի՞ մարդ է սրանց ճանաչում, որ սրանց ասած բարբաջանքնեևը տիրաժավորում եք ու մեր ներվերը քայքայում:

  4. Վիճելի հարցադրումներ են, իրատեսականի մեծ բաժնով, որոնց պատասխանը պետք է մշակվի: Եկել էր ժամանակը, Քիմը հասունացրեց: Նորից ճամփաբաժինն է, նորից չեն համատեղվում ավանդականն ու կասկածելի նորը, նորից մարդկանց մի մասը թքած ունի ավանդականի վրա; Բա հետո?, մինչև երբ?, նրա հետևից վազող այդքան մարդկանց կարելի է ժողովուրդ կոչել?, Նարեկացու գիրքը դեռ Նարեկ է, թե գրապահարանի զարդ?: Կա դեռևս հայկական մենթալիտետը, թե համաշխարհային ջրապտույտը քշեց տարավ?:

    • Կարինե says:

      Գևորգյան Իշխան..Մի հարց ունեմ ձեզ, ու էս հարցը շատ անգամ եմ տվել ձեր հայացքբերն ունեցող մարդկանց ու կոնկրետ պատասխան չեմ ստացել:Որն է մեր “ավանդականը” և ինչ է” հայկական մենթալիտետը”: Բացատրեք ինձ, խնդրում եմ: Միայն ընդհանուր վերամբարձ խոսքեր չասեք, էտ ես էլ եմ կարող: Կոնկրետ բան ասեք, ու շաաաատ շնորհակալ կլինեմ, եթե կոնկրետ օրինակի վրա ցույց տաք

      • Tamara Yayaloyan says:

        Հագելի Կարինե հարցնում եք ո”րն է մեր ավանդականը: Ցավում եմ, որ մինչև հիմա չգիտեք:
        Ես շատ բան կարող եմ ասել մեր ավանդականի մասին, բայց դժվար դա ձես իսկապես հետաքրքրում է:
        Միայն մի բան կասեմ` հայկական ավանդական հասկացության մեջ կինը քաղաքավարի է, յուրաքանչյուր պարագայում պարկեշտության սահմանները չի անցնում և, անկախ ամեն ինչից, հարգանք է դրսևորում յուրաքանչյուրի կարծիքի նկատմամբ, խոսակցությունը չի սկսում ԱՅ կամ ՏՈ արտահայտություններով :
        Մենք ընդամենը բանավիճում ենք միմիանց հետ, սակայն դժվար թե դուք պատկերացում ունենաք ինչ է բանավեճը: Իսկ Ձեր այն հարցադրմանը, թե ով եմ ես, պատասխանեմ ` ես սովորական մարդ եմ, փառք Աստծո, չեմ, ուղղակի մարդ, որը հարգում է իր երկիրը, իր երկրի օրենքները և իր ժողովրդի ավանդույթները:

  5. Anna says:

    Իշխան Գևորգյան, RELAX! Մեր հասարակությունը կարիք ունի համաշխարհային ջրապտույտի որ տանի իր հետ սուտը, կեղծիքը, ձևապաշտությունը, երկերսանությունը, գաղջը.. Եկեք Հռոմի պապից ավելի կաթոլիկ չգտնվենք:

  6. Anna says:

    Կարինե, երևի իրենց համար հայկական մենթալիտետը գրբաց Վարսիկի ծեծված հարսն է ու կարմիր խնձորը:

  7. ominac says:

    Պետութիւնը ոչ մեր Հայրն է , ոչ ալ մեր Մայրը, Մեր սահմանադրութեան մէջ ոչ մէկ տեղ գրուած է որ Պետութիւնը մեր Հայրն կամ Մայրն է։ Բայց շատ աղուոր գրած է որ մարդու իրաւունքը պէտք է պաշտպանէ։ Օր ցերեկով Նախախորհրդարանի անդամակցող անձի մը ոստիկանութեան առջեւ դանակահարեցին, եւ դուն աղ ու հացով ընդունելութեան մասին կը խօսիս։ Եւ վրան ալ փաստաբան ես։ Խենդանալիք։

    • Tamara Yayaloyan says:

      Հարգելիս ես պաշտպանել եմ Հարություն Ուռությանին այն պարագայում երբ շատերը հրաժարվեցին պաշտպանել նրան , քանի որ նա ընդդիմության ներկայացուցիչ էր:

  8. Կարեն Պետրոսյան says:

    Թամարա ջան բրավոոոոոոոոոոոո,

  9. Anna says:

    1894. После премьеры пьесы Шоу «Оружие и человек», прошедшей с большим успехом, автор вышел на поклоны. Из зала кто-то выкрикнул: «Идиот!» «Совершенно с вами согласен, – ответил Шоу, – но что можем сделать мы двое против этой толпы?»

    Ռուսերեն լեզվով այս պատմության տարբերակը գտա: Միտքը բացելու հարկ չկա, կարծում եմ հասկանալի է:

  10. Narine says:

    Բալասանյանին հալալա իրա գեղեցիկ քայլի,ընդունելության համար,ինչ վերաբերվումա ավել պակաս խոսացողներին,ասում են աղվեսի դունչը չհասավ խաղողին ասեց խակա

  11. Բրավո քաղաքապետին և ընդունելության և նվերի համար,Շնորհքով մարդը ամեն տեղ շնորքովա.Լավա արել նվերա տվել,դուք ինչեք վրդովել դրանից.

  12. Нарек says:

    Չեմ ջոգում Քարդաշյանի ապրելակերպնա ձեզ խանգարում,դրել եք քնարկում եք.Բալասանյանի լավ գործերի,ընդունելության մասին խոսացեք

  13. Marat says:

    Լավա արել նվերա տվել,տե ինչ նախանձելու բան կա,կամ վրդովելու.Բալասանյանը իրա շնորհքնա ցույց տվել,որպես մարդ,որպես քաղաքապետ.

  14. Artur says:

    Ինչպես կարելի է, “սրբազան” կոչվող անձնավորությունը մարդկանց համեմատում է անասունների հետ: Նման սրբազանին պետք է հեռացնել եկեղեցուց:

  15. Lilya says:

    Վերջապես մի մարդ, որ իմ սրտից խոսեց………Շատ ճիշտ ես Թամարա: Մարդ պետք է մի քիչ հայի թասիբ ունենա:

    • Artur says:

      Իսկ որն է այդ թասիբը? Հայաստանում ամենուր, սովորական դարձած ռեստորանային կուպեները?ուր գնում են ոչ միայն ճաշելու, թէ Թուրքիայում այսպես կոչվող “վաճառական” հայ կանայք: Հեռու չգնանք` պարսիկներն ինչպես են վայելում Երևանի բարքերը… Ինչ որ շատ չենք մենք բարոյականությունից խոսում, առանց պատշաճ հիմք ունենալու: Վերջապես սովորեք մարդկանց մեջ լավն ու բարին տեսնել, թէ չէ. մեր թասիբը, մեր կարմիր խնձորը…

  16. Մարիամ says:

    Անիմաստ…

  17. Tamara Yayaloyan says:

    Նախ նշեմ, որ զարմացած եմ, որ այսքան մեծ ուշադրությամբ ընթերցել եք մտքերս: Շնորհակալ եմ նաև ձեր մտքերի համար` ինչպիսին էլ դրանք լինեն, քանի որ դրանք հնարավորություն են տալիս ևս մեկ անգամ քննարկելու այն հարցերը, որոնք հուզում են մեր հասարակությանը:
    Ուզում եմ նշել, որ ես կոնկրետ անձանց չեմ անդրադարձել, եթե ուշադիր եք ընթերցել: Ես խոսել եմ մեր կառավարության մասին: Ձեզանից մեկը գրել էր, որ Քարտաշյանը Գյումրի չպիտի գար և ցեխոտ փողոցները տեսներ և դրանք համեմատել էր խոզանոցի հետ: Ուզում եմ ասել, որ մեր մեղքը չէ, որ փողոցները ցեխոտ են: Եթե մեր կառավարությունը խոզի պես չլափի երկրի փողերը, մեր փողոցները ցեխոտ չեն լինի:
    Մեկը գրել է` ուր է ձեր թասիբը, երբ հայ կանայք Թուրքիայում վաճառվում են: Թուրքիայում և այլ երկներում վաճառվող կանայք մեր բոլորի ցավն են, նրանց մասին չի կարելի ատելությամբ խոսել, որովհետև նրանք չեն մեղավորը, մեր կառավարությունն է մեղավոր:
    Հենց դա էի ուզում հարցազրույցում ասել: Ինձ անվանում եք միջնադարից եկած, հետամնաց հայացքներով: Հետամնացը կառավարությունն է, որ անկախությունից հետո ծնվածների մեծ մասը գրաճանաչ չէ, որ մարդկանց մեծ մասն աղբանոցում է հաց փնտրում, չունի հեռուստացույց, որ ձեր սիրած Քիմին նայի:
    Ամոթը կարմիր խնձորը չէ, հարգելիս, ամոթը վեներական հիվանդությունները և ՍՊԻԴ-ն են: Եթե ես միջնադարից եմ, ձեզանից ոմանք Քրիստոսի ծննդից առաջ են` հեթանոս, որովհետև այդ ժամանակ էր մարմնի պաշտամունքը: Քավ լիցի, պաշտեք սիլիկոնե կրծքերն ու հետույքները: Միայն թե չասեք, թե դուք ավելի զարգացած եք, որովհետև հեթանոսությունը չի կարող առաջընթաց լինել: Ասում եք` նախանձում եմ ոսկե մուշուրբա տալու համար: Չեմ նախանձում, ուղղակի ուզում եմ, որպես հարկատու, իմանալ, թե ինչպես են տվածս գումարները ծախսվում: Ինչո”ւ ձեր սրտին ցավ եկավ: 20 հազար եվրոանոց պայուսակին ևս չեմ նախանձում, ուղղակի ուզում էի ասել` գնանք Գ. Նարեկացու համար մոմավառություն անենք, որ մեր հոգիները ևս մի փոքր լուսավորվեն և կարողանանք կարեկցանքի ձեռք մեկնել սովածներին և անտուններին, որ վարչապետն ընդունի որդեկորույս մայրերին, ճարահատյալ և անգործ հայրերին, փող չունենալու պատճառով դպրոց չգնացող երեխաներին, ամոթ և ցավ զգա մարմնավաճառ կանանց համար, որովհետև նրա ու նրա նմանների պատճառով են նրանք այդպիսին: Եթե Հայաստանը դատարկվի, էլ ցեղասպանությունը կընդունվի, թե չի ընդունվի, էական չի լինի:
    Կարող էի անտարբեր մնալ և չգրել, բայց ես սիրում եմ Հայաստանը, իմ ընտանիքը, իմ քաղաքը, թեկուզ ցեխոտ փողոցներով:
    Հարգանքներով` Թամարա Յայլոյան:

    • Artur says:

      Հարգելի Թամարա: Բոլորս էլ ցավ ենք ապրում Հայաստանի ու հայի համար: Սակայն խոսքն այստեղ Կիմի մասին է և նրա արած մեծ գործի “պատմական միսիայի”: Իսկ սրբազանը, եթե նա իսկապես հոգևոր այր է, իրավունք չունի մարդկանց անասուն անվանելու:

  18. Karine says:

    Ինչու՞ Հռոմի Պապի կողմից Ֆրանսիայի առաջին տիկին Կարլա Բրունիի՝ Վատիկան մուտքն արգելելը ոչ ոք չքննադատեց /մանրամասն՝ https://echo.msk.ru/news/718684-echo.html/, իսկ Սրբազան Հոր արդարացի քայլը ոմանց շփոթեցրեց: Այն էլ՝ մեր դեպքում հակառակ պատկերն էր՝ անպարկեշտ կնոջը ոչ ոք չարգելեց մտնել եկեղեցի, մինչդեռ իր թիկնապահներն էին փորձում փակել եկեղեցու դռները արժանապատիվ հավատավորների առջև: Մենք ոչ միայն մեզ չենք գերադասում, այլ՝ չափազանց թերադասում ենք՝ անտեսելով բարոյական արժեքներն ու ազգային դեմքը:

  19. Artur says:

    Լավ կլինի ավելի քիչ վստահեք ռուսական լուրերին: Նաև բավական է նույն երգը երգել, արդեն չի լսվում:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930