Լրահոս
Օրվա լրահոսը

Ապօրինաշինությունը բացառելու նպատակով հանձնարարվել է շարունակել ուժեղացված հսկողությունը

Ապրիլ 13,2015 16:33

Քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտում իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ արձանագրվել է  իրավախախտման 12 դեպք: Բացի այդ, թվով հինգ հասցեներում կատարվել են ապօրինի շինությունների քանդման աշխատանքներ: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցությանը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել ուժեղացված հսկողությունը՝ ապօրինաշինությունն առհասարակ բացառելու նպատակով:

Զեկուցվել է, որ վարչական շրջաններում իրականացվում են խոտհունձի, ծառերի կրապատման և Երևանի ավագանու որոշմամբ պարտադիր բարեկարգման այլ աշխատանքներ: Նշվել է նաև, որ տնտեսվարողների կողմից իրականացվող աշխատանքները վերահսկվում են պատասխանատուների կողմից կազմակերպվող շրջայցերի միջոցով: Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների խնամքի պատշաճ ապահովման նպատակով քաղաքապետը հանձնարարել է առավել ակտիվացնել աշխատանքները՝ ներգրավելով նոր աշխատակիցների:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930