Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քաղաքացիներից և պետական կառույցներից ստացված ավելի քան 11 հազար դիմում-գրություններին պատասխանվել է սահմանված ժամկետում

Ապրիլ 13,2015 16:24

Քաղաքացիների և պետական կառույցների կողմից Երևանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում մարտ ամսվա ընթացքում ստացվել է  11 հազար 328 դիմում և գրություն: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Զեկուցվել է նաև, որ բոլոր դիմումատուների պատասխանները տրամադրվել են սահմանված ժամկետում:

Նույն ժամանակահատվածում քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում քաղաքացիների ընդունելություններին մասնակցել է 820 քաղաքացի: Բարձրացված հարցերի զգալի մասին տրվել են համապատասխան լուծումներ և սպառիչ պատասխաններ, իսկ 75-ը դեռևս կատարման ընթացքում է:

Կանանց միամսյակի շրջանակում անցկացված «Ձեզ համար, կանայք» անվճար բուժօգնության ակցիայի վերաբերյալ զեկուցվել է, որ ամփոփ տվյալներով՝ պոլիկլինիկաներ է դիմել ավելի քան 30 հազար կին: Ըստ անհրաժեշտության՝ կանայք անցել են համապատասխան բուժզննություն, ուղեգրվել ստացիոնար բուժման և վիրահատության: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ակցիայի մասին ամբողջական տեղեկատվությունը ներկայացնել նաև հանրությանը:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930