Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին մատուցված պատարագը ցեղասպանության ճանաչման ու դատապարտման պահանջի շատ բարձր և ազդեցիկ հնչողությունն էր. Հ. Նաղդալյան

Ապրիլ 13,2015 16:03

Վստահ եմ,  համայն հայությունը  ոգևորությամբ և  նվիրական զգացում- ներով  հետևեց Հռոմի սբ. Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին մատուցված պատարագի արարողությանը: Լսեցինք խոսքեր՝ ուղղված ողջ մարդկությանը և՛ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի անունից, և՛ կաթողիկոս Գարեգին 2-րդ-ի,  Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ 1-ինի և Ներսես-Պետրոս 19-րդ պատրիարքի կողմից:

Այս սուրբ արարողությունը իրոք պատմական իրողություն էր, շատ ու շատ մարդկանց, ում համար դեռևս պարզ չէր,  հասցրեց  ու նախանշեց արդար և ազնիվ մարդկանց վերաբերմունքը ՝առ ցեղասպանությունը, անմեղ նահատակների հիշատակը, նաև՝ առ այն կազմակերպիչներն ու հանցագործները, որոնք իրագործել են դարի մեծագույն ոճրագործությունը:

Սա , մեր արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկն էր, և  կարծում եմ, մեր կողմից որդեգրած՝  ճանաչման ու դատապարտման պահանջի  անօրինակ  բարձր և ազդեցիկ մի հնչողությունն էր , իրադարձություն, որի նշանակությունը մարդկության համար շատ կարևոր է և ժամանակի մեջ դեռ իմաստավորվելու է  ու երևալու:

Այստեղ, անշուշտ,  նշանակալի է մեր եկեղեցու հովվապետերի, հոգևոր առաջնորդների ազդեցիկ խոսքը , մեր սփյուքահայ հաստատությունների աշխատանքը, որով հասանք դրան, մեր արտաքին քաղաքական գերատեսչության և հատկապես՝ Վատիկանում մեր արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի աշխատանքը, այն նվիրվածությունը,  համառությունն ու դրսում վայելող հեղինակությունը, որը տվեց իր արդյունքը:

Կարծում եմ, որ Հայաստանում և ամբողջ քրիստոնեական աշխարհում չկա մի մարդ, ով անմասն ու անտարբեր մնաց այս ընթացքում, և ինչպես նախագահ Սերժ Սարգսյանը Սուրբ աթոռում ունեցած իր ելույթում նշեց՝ ,,Ցեղասպանության միջազգային ճանաչումը մեզ համար մարդկության դեմ երբևէ իրականացված մեծագույն հանցագործություններից մեկի դատապարտումը չէ միայն, մեր պայքարն ամենից առաջ այդ մեծագույն հանցագործության հետևանքով աշխարհից պակասած հավատի ու վստահության՝ քաղաքակրթության մեծագույն արժեքները քաղաքակիրթ աշխարհին ու մարդկությանը վերադարձնելու համար է,,։

Մենք այդ ճանապարհի վրա ենք.

Երախտապարտ ենք վեհափառ  հայրապետ Գարեգին 2-րդ-ին,  Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ 1-ին  և Ներսես-Պետրոս 19-րդ պատրիարքին՝  այս նշանակալի իրադարձության և համայն հայության իղձերն ամփոփող ազդեցիկ խոսքի համար:

Շնորհակալություն Ձե՛զ,  Հայաստանի հանրապետության նախագահ:

 

 Հ.  ՆԱՂԴԱԼՅԱՆ

ԱԺ փոխնախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930