Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազություն. Միջին ծանրության և ծանր հանցագործությունների բացահայտման վիճակը վատթարացել է

Ապրիլ 13,2015 15:46

Հայաստանի Հանրապետության դատախազությունը հրապարակել է 2014 թվականի հաշվետվությունը: Ըստ այդ հաշվետվության՝ 2014 թվականին գրանցվել է հանցագործության 17. 546 դեպք, 2013 թվականի համեմատ՝ դեպքերը նվազել են 787-ով: 2014 թվականին արձանագրվել է հրազենի գործադրմամբ կատարված հանցագործության 68 դեպք, որոնցից բացահայտվել է 57-ը։

Ըստ դատախազության՝ 2014 թվականի ընթացքում մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեպքերն աճել են 200-ով, 190-ով՝ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը, իսկ այլ հանցագործությունների դեպքերն աճել են 7-ով:

Դատախազությունն արձանագրում է, որ նույն ժամանակահատվածում 303-ով նվազել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի, բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը, նվազել են նաեւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը՝ 257-ով, իսկ պետական իշխանության, պետական ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը՝ 624-ով:

«2014թ. ընթացքում հանցագործությունների ընդհանուր թվի նվազման պայմաններում աճել է միջին ծանրության, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թիվը: Այսպես, միջին ծանրության հանցագործություններն աճել են 330 դեպքով կամ 8.8%-ով (2013թ.` 3,743 – 2014թ.` 4,073), ծանր հանցագործությունները՝ 231 դեպքով կամ 7.5%-ով (2013թ.` 3,088 – 2014թ.` 3,319), իսկ առանձնապես ծանր հանցագործությունները՝ 43 դեպքով կամ 33.1%-ով (2013թ.` 130 – 2014թ.` 173): Միջին ծանրության և ծանր հանցագործությունների դեպքերի աճի հետ բացահայտման վիճակը վատթարացել է և կազմել է` միջին ծանրության հանցագործությունների համար 74.5% (2013թ.` 80.5%), իսկ ծանր հանցագործությունների համար` 54.8% (2013թ.` 58%)»,- գրված է հաշվետվությունում:

Դատախազությունը դրական միտում է նկատել առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման գործում. 2014թ. բացահայտումը կազմել է 86.1% , որը 2013 թվականին կազմել է 80.8%:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930