Երեկ Քանյե Ուեսթի Կարապի լճի մոտ համերգից առաջ հաղորդավարը հատուկ շնորհակալություն հայտնեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Aravot.am-ը Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հետաքրքվեց, թե հատկապես ինչի՞ համար էր այդ շնորհակալությունը:
«Շնորհակալությունն աջակցության համար էր: Համերգից ընդամենը մեկ ու կես ժամ առաջ են տեղեկացրել, որ Քանյե Ուեսթը ցանկանում է ելույթ ունենալ Կարապի լճի տարածքում: Քաղաքապետը, ոչ աշխատանքային օրով, ուշ ժամին ու կարճ ժամանակահատվածում կարողացավ մոբիլիզացնել բոլոր պատասխանատուներին, ապահովել անվտանգությունն ու նաեւ տեխնիկա ապահովել: Կարապի լճի տարածքը բազմամարդ համերգների համար այնքան էլ անվտանգ տարածք չէ, սակայն մեր եւ ոստիկանության ջանքերով համերգը նորմալ ու անվտանգ ընթացավ»,-ասացին Երեւանի քաղաքապետարանից:
Հիշեցնենք, որ երեկ կեսգիշերից 10-15 րոպե առաջ հանրությունը տեղեկացավ, որ Քիմ Քարդաշյանի ամուսինը` հանրահայտ ռեփեր Քանյե Ուեսթը համերգով ելույթ կունենա Կարապի լճի մոտ:
Կարդացեք նաև
Հիշեցնենք նաեւ, որ համերգի վերջում երգիչը նետվեց լիճը եւ մոտեցավ լճի ափի մյուս կողմում կանգնած երկրպագուներին, երգիչի հետեւից ջուրը նետվեցին մի խումբ երիտասարդներ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Հետաքրքիր է,ում սրտով չի եղել հանպատրաստից հաջողված համերգը???? Թե նեղվել են, որ նախօրոք չեն իմացել ու հարամ չեն արել? Պիտի անպայման մի քանի ՀԿ-ի ձեռքը մի-մի պլակատ տային, ուղարկեին համերգը խանգարելու? Մարդ չի կարող իր սեփական երկրում մի լավ բան կազմակերպել(((((((: Մեր երեխաներն իրավունք չունեն ուրախանալու??? Մենակ ռևոլյուցիա պիտի անեն?