Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սերգո Կարապետյան. Առատ տեղումները բարենպաստ իրավիճակ են ստեղծել գյուղատնտեսության համար

Ապրիլ 13,2015 15:22

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը, Սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Արմեն Հայրապետյանը, նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև համակարգում ընդգրկված կառույցների ղեկավարներ:

Խորհրդակցության սկզբում նախարարը աշխատակազմին է  ներկայացրել  ջրային տնտեսության պետական կոմիտեի  նորանշանակ  նախագահ Արամ Հարությունյանին: Շնորհավորելով պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նախարարը մասնավորապես նշել  է, որ համատեղ աշխատանքի  միջոցով հնարավոր կլինի արդյունավետ լուծումներ տալ համակարգի առջև ծառացած խնդիրներին, որպեսզի այս տարի ոռոգման համակարգի գործունեության հետ կապված դժգոհություններ և բողոքներ չլինեն:

Նախարարը նաև  ընդգծել է, որ  այս ոլորտում արդեն իսկ զգալի աշխատանք է կատարվել, որի արդյունքում այս տարի ոռոգման համակարգը մարտի 1-ից արդեն իսկ ամբողջությամբ  պատրաստ է եղել ոռոգման սեզոնին:

«Առատ տեղումները  բարենպաստ իրավիճակ են ստեղծել գյուղատնտեսության համար, ջրամբարները լցվում են, և բոլոր գործոններն առկա են ոռոգման սեզոնը պատշաճ կազմակերպելու համար: Այս պահին մեր հիմնական խնդիրը պետք է լինի ոռոգման ջրի  ժամանակին և արդարացի  բաշխման կազմակերպումը»,- իր խոսքում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Այնուհետև փոխնախարարները ներկայացրել են իրենց համակարգման ոլորտներում կատարված ընթացիկ աշխատանքներն ու խնդիրները:

Նախարարը պատասխանատուներին հորդորել է  ուշադրության կենտրոնում պահել անասնաբուժության ոլորտում առկա խնդիրները `  պատշաճ կերպով և ժամանակին կազմակերպելով պատվաստումները: Հանձնարարվել է նաև առանձնահատուկ ուշադրության դարձնել մթերումների կազմակերպման` մասնավորապես կաթի մթերման գների նվազեցումներ թույլ չտալու հարցերին:

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը զեկուցել է, որ  այս պահին հանրապետությունում  դիտվող անձրևի, իսկ բարձրադիր գոտիներում` նաև ձյան տեսքով  տեղումները որևէ անհանգստության տեղիք չեն տալիս և բերքին վնաս չեն կարող հասցնել:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև այլ հարցեր:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930