Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը եւ նրա ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, այսօր ժամանել են Իսրայել։ «The Jerusalem Post»-ը գրում է, որ սա շատ երկար սպասված այց է Սուրբ հող։ Քարդաշյանի եւ Ուսեթի հետ Իսրայելում է նաեւ 22 ամսական աղջիկը՝ Նորթ Ուեսթը։
Զույգը Բեն-Գուրիոն օդանավակայան է ժամանել Հայաստանից։ Ծրագրված էր, որ զույգը կբնակվի Երուսաղեմի Վալդրոֆ Աստորիա հյուրանոցում, սակայն վերջին պահին, այն բանից հետո, երբ նրանց բնակության վայրը հայտնի է դարձել մամուլին, նրանք գնացել են ուրիշ հյուրանոց։
Ի թիվս մի շարք ծառայությունների, նրանք նաեւ վարձել են Իսրայել ժամանող աստղերի անձնական անվտանգությունն ապահովելու գործում մասնագիտացած ընկերության աշխատակիցների։
Զույգի ներկայացուցիչները այնպես են արել, որ իրենց ծրագրերում ներգրավված բոլոր մարդիկ համաձայնագիր ստորագրեն, որը կկանխարգելի իրենց ճամփորդության ընթացքում ԶԼՄ-ներ տեղեկատվության արտահոսքը։
Կարդացեք նաև
Նրանք պլանավորում են այցելել Արեւմտյան պատ եւ Երուսաղեմի այլ սուրբ վայրեր։ Իսրայել այցելությունից հետո, ենթադրվում է, որ զույգը կմեկնի հարեւան Հորդանան։
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ
«Հայազգի» բառը չգիտեմ երբ, բայց հաստատուն քայլերով մտաւ մեր բառապաշար:
Բառը սխալ է: Կարճ եւ յստակ տարբերակ ունենք՝ ՀԱՅ: Մի՞թէ ասում էք ռուսազգի, հրեայազգի կամ թուրքազգի:
Նմանօրինակ միւս սխալը «ազգաբնակչութիւն» բառն է: Պէտք է ասել ԲՆԱԿՉՈՒԹԻՒՆ եւ վերջ: Խորհրդային տարիներին բառերը «խուճուճացնելու» միտում կար՝ աւելի գրագէտ երեւալու համար:
– – –
Վալդորֆ (Waldorf)
– – –
Ի դէպ, «Երուսաղէմ փոստի» համաձայն՝ Իսրայէլում երեխային մկրտելու են Սրբոց Յակովբեանց հայոց վանքում:
Հաճելի ժամանց եմ ցանկանում սիրելի Քարդաշյան ընտանիքին:
Արթուր, յուսամ մէկ մէկ ասանկ բան մը կը գրես, գոնէ հայերէնիս քիչ մը կը լաւանայ։