Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու է Երվանդ Մանարյանն ուզում իշխանափոխություն. «Իրենց մարդկանց են նայում»

Ապրիլ 13,2015 15:01

Այսօր Հիմնադիր խորհրդարանի անդամները հրավիրած ասուլիսում հայտարարեցին, որ պայմանագիր են կնքելու քաղաքացիների հետ եւ եթե բնակչության մեկ քառորդը ստորագրի, դա հիմք կտա ասելու, որ իրենք լիազորվել են ներկայացնելու ժողովրդի կամքը եւ կստեղծեն պետական կառավարման այլընտրանքային մարմին:

Ասուլիսում ներկա էր նաեւ դերասան Երվանդ Մանարյանը, որի ներկայությունը ողջունեց Ալեք Ենիգոմշյանը:

Լրագրողների հետ զրույցում Aravot.am-ի հարցին՝ ստորագրելո՞ւ եք պայմանագիրը՝ Երվանդ Մանարյանը պատասխանեց. «Որ ի՞նչ: Չեմ կարծում, որ դա ճիշտ բան է: Եթե ես եկել եմ այստեղ, ես գիտեմ ուր եմ եկել, մի հատ էլ ստորագրություն դնեմ, հասցես էլ տակը գրեմ, պասպորտիս համարը բան: Բնակչությունը հասնելու է իր նպատակներին: Կհասնի վաղը, շատ լավ կլինի, կհասնի մի շաբաթ հետո՝ էլի լավ կլինի, կհասնի 10 տարի հետո միեւնույն է, ճիշտ կլինի: Սա է կարեւորը»:

Թե ինչ ակնկալիքներ ունի Հիմնադիր խորհրդարանից՝ Երվանդ Մանարյաննն ասաց. «Դա ժամանակի ընթացքում ճշտվող հարց է, չի կարելի միանշանակ ասել, որ ես այսինչ բանն ակնկալում եմ եւ վաղը պահանջատեր դառնամ, թե ինչու չկատարվեց իմ ակնկալիքը: Սա քաղաքացիական ընթացք է բոլոր հասարակությունների համար: Խորհրդային տարիների հետքերը մնում են մեր հասարակության մեջ, դա փոխելը հեշտ չէ: Ցավում եմ ես, որ Հիմնադիր խորհրդարանի ընկերները ազատության մեջ չեն»:

Մեր հարցին՝ Ձեզ տեսել ենք ՀԱԿ-ի, Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին, դեռ հավատո՞ւմ եք, որ իշխանափոխություն է լինելու՝ նա պատասխանեց. «Ինչո՞ւ ժամանակից շուտ իշխանափոխություն լինի: Ժամանակից շուտ ինչ լինում է՝ ձախողվում է: Ժամանակից շուտ ոչ մի բան պետք չի, հասարակությունը պիտի հասնի այն գիտակցության, որ անհրաժեշտ է փոխել: Սա ապրելու ձեւ չի: Մի քիչ կվռազես՝ անպայման մի սխալ քայլ կանես»:

Մեր հարցին՝ իսկ Դուք ինչո՞ւ եք ուզում իշխանափոխություն լինի՝ Երվանդ Մանարյանը պատասխանեց. «Գտնում եմ, որ ճիշտ ուղղությամբ չենք գնում: Այս իշխանությունները ինձ չեն գոհացնում»:

Մենք ճշտեցինք՝ լավ չե՞ն նայում, չե՞ն մեծարում՝ Երվանդ Մանարյանը պատասխանեց. «Նայած ում: Իրենց մարդկանց շատ էլ լավ նայում են, հենց դա է խնդիրը, որ ավելի շատ այն կողմ են նայում, քան թե այս կողմ: Ամեն մի հասարակություն, եթե կենդանի է, եթե ուզում է այսօրվա աշխարհում իր տեղն ունենա, պետք է  այս կարգի խնդիրներ ունենա: Ոչ մի հասարակություն չի կարող միակողմ, միաձեւ մտածելակերպով գա հասնի ինչ-որ արդյունքի, չի լինում այդպես»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Liana says:

    Ինչ անկապ վերնագիր եք դրել ու աղավաղել հարգարժան Մանարյանի ասելիքը: Նա իրավացի է՝ …Ժամանակից շուտ ինչ լինում է՝ ձախողվում է: Ժամանակից շուտ ոչ մի բան պետք չի, հասարակությունը պիտի հասնի այն գիտակցության, որ անհրաժեշտ է փոխել: Սա ապրելու ձեւ չի: Մի քիչ կվռազես՝ անպայման մի սխալ քայլ կանես»:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2015/04/13/560485/

    © 1998 – 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930