Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկայինն ու էկոնոմիկայի նախարարությունը լավ չեն աշխատում, որ վարչապետը հասել է Ոսկու շուկա (Տեսանյութ)

Ապրիլ 13,2015 15:01

«Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը գոհ է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մեկ տարվա աշխատանքից, չնայած, որ ինչպես ինքը նշեց, մեկ տարի է չի կարողանում հանդիպել վարչապետին` հայրենական ապրանք արտադրողների 16 խնդիր ներկայացնելու: Այսօր «Դիալոգ» ակումբում պարոն Սաֆարյանը դրական գնահատեց վերջին մեկ տարում հարկային քաղաքականության մեջ տեղի ունեցած փոփոխությունները, մասնավորապես` ՏՏ ոլորտի, ընտանեկան բիզնեսի «հարկազատումը»:

ՓՄՁ հայկական ասոցացիա հ/կ նախագահ Հակոբ Ավագյանի կարծիքով, Շրջանառության հարկի մասին փոփոխված օրենքը որոշ հարցեր լուծեց փոքր բիզնեսի համար, սակայն այն գերխնդիրը, որ դրված էր հարկի փոփոխությամբ` այդպես էլ չլուծվեց:

Հակոբ Ավագյանի խոսքերով, մինչ օրս չլուծված մնաց մաքսային սահմանի հարցը: Ըստ նրա, ներքին օղակները` էկոնոմիկայի նախարարությունը, ՊԵԿ-ը լավ չեն աշխատում, որ Հովիկ Աբրահամյանը անձամբ է գնում Ոսկու շուկա` ձեռնարկատերերի խնդիրները առաջին ձեռքից լսելու, մինչդեռ թե’ նրանց շահերը պաշտպանող կազմակերպությունները, թե տնտեսվարողները պարբերաբար այդ հարցերը ներկայացնում են հարկայինին:

Վերջին անգամ ե՞րբ է Վազգեն Սաֆարյանը հանդիպել հայրենական ապրանք արտադրողներին, հարցին, պարոն Սաֆարյանն ասաց, որ ապրիլի 13-ին փորձում են լուծել նրանց հուզող հարցերը: Հարցին, թե փակվելո՞վ են լուծվում տեղական բիզնեսի հարցերը, Վազգեն Սաֆարյանն ասաց, որ համամիտ չէ, որ այսօր մարդիկ իրենց բիզնեսը փակում են:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930