Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու էր ՀՀ կատարած այցի ժամանակ ԵԽԽՎ նախագահի դաստակը վնասված

Ապրիլ 13,2015 14:55

«Ւնձ համար կարևոր էր հանդիպել մարդկանց հետ, այլ ոչ միայն քաղաքական գործիչների, քանի որ խորհրդարանական դիվանագիտությունը մարդկանց հետ հարաբերություններն են»,-այսօր, ապրիլի 13-15-ը ՀՀ այցի շրջանակներում, ՀՀ ԱԺ-ում հրավիրված ասուլիսին հայտարարեց ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորը:

Նա նշեց, որ հանդիպումներ է ունեցել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ և քննարկել ԼՂՀ հակամարտության կարգավորման և «զանգվածային սպանությունների» հետ կապված հարցերը:

Դառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ տիկին Բրասյորն ասաց. «ԼՂ հակամարտության կարգավորումը լուրջ մտահոգություն է նաև մեզ համար, այստեղ խոսքը ԼՂ 47 երկրների մի մաս կազմող ժողովուրդների ճակատագրերի մասին է: Միակ լուծումը պետք է տեսնել երկխոսության միջոցով: Բռնությունն ընդունելի է: ԵԽԽՎ-ն մշակելու է զեկույց ԼՂ հակամարտության վերաբերյալ և դրա պատրաստման նպատակը ոչ թե Մինսկի խմբի գործընթացներին միջամտելն է, այլ լուծումներ որոնելու և գտնելու գործընթացին նպաստելը: Հույս ունենք, որ հայկական կողմն ակտիվորեն կմասնակցի զեկույցի պատրաստման գործին, որպեսզի զեկույցն ապահովի հավասարակշռված մոտեցում»:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը՝ ԵԽԽՎ նախագահն ասաց. «Ջարդերն անընդունելի են և պիտի անենք ավելին, որ նրանք այլևս երբեք չկրկնվեն: Առաջին աշխարհամարտից հետո մեր նախնիներին հաջողվեց կանգնեցնել պատերազմը, բայց չհաջողվեց ապահովել խաղաղություն: Եթե չկարողանանք հաշտվել անցյալի հետ, չենք էլ կարողանա կառուցել խաղաղ ապագա: Հարյուրամյակին նվիրված միջոցառումները կարևոր են անցյալը, զոհվածներին հիշելու տեսանկյունից: Պետք է ընդհանուր հայտարարի գանք, որ այլևս չկրկնվեն նման ջարդերը»:

Տիկին Բրասյորն, անդրադառնալով ՀՀ-ում ընթացող սահմանադրական փոփոխություններին, նշեց. «Այն, անշուշտ, քաղաքական ընտրության արդյունք է: Նման ընտրության շրջանակներում կարևոր է ապահովել մեծամասնության լիարժեք համակարծությունը: Մեծամասնություն ունենալը կարևոր է, բայց համակարծություն ունենալը ևս կարևոր է»:

ԵԽԽՎ նախագահն անդրադարձավ նաև կանանց դեմ բռնության պայքարին ու հիշեցրեց, որ ՀՀ-ն չի ստորագրել կանանց դեմ բռնության պայքարի կոնվենցիան:

Նկատելի էր, որ Անն Բրասյորի դաստակը վնասված է, այն կապված էր: Զարմացական հայացքներին ի պատասխան՝ ԵԽԽՎ նախագահը պարզաբանեց.

«Սա սպորտի բերումով պատահար է, այլ ոչ քաղաքական: Քաղաքական պայքարում ներքաշվում եմ, բայց չեմ օգտագործում բռունցքներս»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930