«Արցախի իշխանությունները շարունակում են լուրջ ճնշումներ և ընտրախախտումներ իրականացնել: Վերջին օրերի ընթացքում ԼՂՀ հատուկ ծառայությունները ահաբեկում և սպառնում էին «Ազգային վերածնունդ» կուսակցության կենտրոնական շտաբի տարածքի տիրոջը: Այդ սպառնալիքների արդյունքում տերը խնդրում է մեզ մինչև առավոտ ազատել շտաբի տարածքը: ԼՂՀ հատուկ ծառայությունների ներկայացուցիչները սպառնացել են, որ եթե մինչև վաղը մենք չազատենք շտաբի տարածքը, ապա տարածքի տերը և նրա ընտանիքը խնդիրներ կունենան:
Մենք համոզված ենք, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը` որպես ԼՂՀ սահմանադրության երաշխավոր, և ԱԱԾ պետ Արշավիր Ղարամյանը տեղի ունեցող ապօրինությունների գլխավոր պատասխանատուներն են:
Կոչ ենք անում արցախյան և հայաստանյան լրատվամիջոցներին լուսաբանել այս օրերին ԼՂՀ իշխանությունների կողմից իրականացվող բոլոր հակասահմանադրական գործողությունները»:
Տիգրան Գրիգորյան
«Ազգային վերածնունդ» կուսակցության շտաբի պետ