«Եթե շրջակա միջավայրը խիստ վտանգված է, ապա 80-90 տոկոսով մարդու մոտ առողջության վատթարացումը կարող է կապված լինել հենց շրջակա միջավայրի աղտոտվածությունից»,-այսօր «Դիալոգ» մամուլի ակումբում այս տեսակետը հայտնեց բնապահպան Կարինե Դանիելյանը, անդրադառնալով Ալավերդու բժշկական կենտրոնում իրականացրած 550 կանանց կրծքագեղձի եւ 500 տղամարդկանց շագանակագեղձի պրոֆիլակտիկ բժշկական հետազոտությունների արդյունքներին:
Նշենք, որ հետազոտությունների արդյունքում ` 550 կանանցից 8-ի մոտ հայտնաբերվել է չարորակ նորագոյացության դեպք: 404-ի մոտ հայտնաբերվել են մաստոպատիաներ եւ գեղձային փոփոխություններ, սակայն դրանցից ոչ մեկը, ինչպես վստահեցնում է բժշկական կենտրոնի փոխտնօրենը, քաղցկեղային հիվանդություններ չեն:
Կարինե Դանիելյանի խոսքով` տարիներ են եղել, որ Ալավերդիում ծծումբի պարունակությունը օդում 15-20 անգամ ավելի բարձր է եղել, քան նորման է: Դա էլ հենց գալիս է կոմբինատի գործունեությունից:
Կարինե Դանիելյանը նաեւ մտահոգված է, որ Հայաստանում հանքարդյունաբերության զարգացումը հիմքից կտրում է Հայաստանի բնությունը եւ Հայաստանի բնակչության առողջությունը. «Ալավերդիում գործող կոմբինատի ծխնելույզը բարձրացրել են, որը մեղմացրել է խնդիրը»: Սակայն այդ ծուխը, տիկին Դանիելյանի խոսքով, սննդի միջոցով վերադառնում է մարդու օրգանիզմ:
Կարդացեք նաև
Կարինե Դանիելյանը չի բացառում, որ Հայաստանի տարածքում կանանց եւ տղամարդկանց մոտ քաղցկեղի հաճախակիացմանը նպաստում է հենց հանքարդյունաբերությունը:
Մանրամասն` տեսանյութում
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ