Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի վարչապետ. Ցեղասպանության մասին Պապի մեկնաբանությունները կեղծ եւ անհեթեթ էին

Ապրիլ 13,2015 14:05

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Հռոմի Պապի՝ հայերին որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհեր կոչելը որակել է որպես սխալ դիտարկում, որը նպաստում է Եվրոպայում ռասիզմի զարգացմանը։

Հիշեցնենք, որ Հռոմի պապը երեկ Վատիկանի Սուրբ Պետրոս եկեղեցում պատարագ է մատուցել  1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, որի ժամանակ  թուրքերի կողմից հայերի դեմ իրականացվածն անվանել է՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:

«Europeonline-magazine»-ի փոխանցմամբ՝  Դավութօղլուն մասնավորապես ասել է, որ Պապի դիտողությունները «կեղծ եւ անհեթեթ» էին եւ կարող են «նպաստել Եվրոպայում ռասիզմի աճին»։ Դավութօղլուն նաեւ Կաթոլիկ առաջնորդին մեղադրել է միայն մեկ կողմի տառապանքների վրա կենտրոնանալու համար։

Dailysabah.com կայքն էլ տեղեկացրել է, որ այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Հռոմի Պապի վերոնշյալ խոսքերին, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ դա հակասում է պատմական եւ իրավական փաստերին։

«Պապը 1915 թվականի իրադարձությունները անվանել է ցեղասպանություն, ինչը բացակայում է, չկա որեւէ իրավասու դատարանի որոշումներում։ Իսկ Բոսնիայում եւ Ռուանդայում տեղի ունեցած իրադարձությունները անվանում է զանգվածային սպանություն այն դեպքում, երբ դրանք ճանաչված են որպես ցեղասպանություններ իրավասու միջազգային դատարանների կողմից։ Այստեղ կա հակասություն եւ խտրականություն»,- մասնավորապես ասել է նա։

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930