ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐԺՄԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հիմնադիր խորհրդարանը՝ որպես պետական ու ազգային ծրագիր կրող շարժում և ժողովրդի կամքը ներկայացնելու հավակնություն ունեցող պետական կառավարման այլընտրանքային մարմին, գիտակցելով իր պատասխանատվությունը, նախաձեռնել է ժողովրդին ազատագրական պայքարի նպատակով համախմբելու և քաղաքացիական անհնազանդության քայլերով կառավարող ապազգային ռեժիմին հեռացնելու և Նոր որակի՝ քաղաքացուն որպես հիմնական արժեք ընդունող և նրա վրա հիմնված ինքնիշխան, ժողովրդավարական, աշխարհիկ, իրավական, սոցիալական և մրցունակ հայկական պետության ձևավորման ու զարգացման գործընթացի մեկնարկը:
Գործող ռեժիմի կողմից 2015թ ապրիլի 7-ին Հիմնադիր խորհրդարանի ու «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման հանրահայտ անդամների նկատմամբ իրականացված անօրինական ձերբակալությունները և դրանց հաջորդած կալանավորումները վերոնշյալ պայքարը կանխարգելելու նպատակ հետապնդող բռնադատական սին փորձեր են:
Հիմնադիր խորհրդարանի անդամների կալանավորումը ամիսներ առաջ սկսված քաղաքական հետապնդումների շղթայի (2014թ աշնանը Շարժման ավտոերթերի մասնակից ավտոմեքենաների հրկիզում, Գևորգ Սաֆարյանի վրա հարձակում, Բերձորի ահաբեկչություն, Գյումրիում Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Հրաչիկ Միրզոյանի դանակահարություն) տրամաբանական շարունակությունն է:
Կարդացեք նաև
Նշված բռնադատական գործողությունները այլ բան չեն, քան ծրագրված քաղաքական հետապնդում, որն ուղղված է Հայաստանում քաղաքական գործունեությունը, ազատ խոսքի, քաղաքական ազատությունների, միավորումներ կազմելու և խաղաղ հավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքների սահմանափակմանը:
Ինչպես անցնող օրերի ընթացքում Հիմնադիր խորհրդարանի անդամների կողմից բազմաթիվ առիթներով հավաստիացվել է, պետական ահաբեկչության այս գործողությունների միակ արդյունքն այն է, որ Շարժումն ու նրա անդամները վերոնշյալ նպատակներն իրականացնելու առումով տոգորվում են բազմապատկված վճռականությամբ: Հիմնադիր խորհրդարանը որպես քաղաքական կառույց շարունակում է իր գործունեությունը: Ապրիլի 13-ին այն հրապարակում է «Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման մասին Հռչակագիրը», որը կներկայացնի հայկական ապագա պետության տեսլականը:
Ապրիլի 17-ին ժամը 18:30-ին «100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը Ազատության հրապարակում հրավիրում է բռնադատվածներին և նրանց մարմնավորած պայքարի նկատմամբ համերաշխության և պայքարը շարունակելու վճռականության վերահաստատման հանրահավաք և երթ: Իսկ ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության նահատակների նկատմամբ հարգանքի տուրքի մատուցումից հետո, ժամը 18:00-ից սկսյալ Էրեբունի թանգարանի հարակից հրապարակում տեղի կունենա «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման սպասված միջոցառումը:
Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ մեր քայլերը և գործողությունները ամբողջությամբ լինելու են Սահմանադրության և օրենքների շրջանակներում, իսկ ապրիլի 24-ին առհասարակ չի կատարվելու որևէ գործողություն, որը կարող է վտանգել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների անցկացումը:
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարություն
Վերջին մեկ տարվա ընթացքում քիչ չեն եղել մարդիկ, ովքեր փորձել են հասկանալ, թե մարտավարական ի՞նչ սխալներ է գործել ընդդիմությունը:
Ավազակապետությունը, չստանալով ուժ կիրառելու լեգիտիմ առիթ եւ հնարավորություն, գնաց ապօրինի ուժային գործողությունների` պրոցեսի մեջ ներգրավելով ՀՀ ոստիկանության զորքերը,
«ԿԵՑՑԵ, ՀԱՅԱՍԵՐ ՎՈՎԱՆ», բանակը, հատուկ ծառայությունները, սափրագլուխների զինված խմբավորումները, հեռուստատեսային բանակը։ Ստալինյան ոճի այս հարձակումը, սակայն, չտվեց իշխանության համար ցանկալի արդյունք, Հիմնադիր խորհրդարանը շարունակում էր ոտքի վրա լինել։ Չնայած` դրա դեմ գործում էր պետական ողջ զինուժը եւ կրիմինալ օլիգարխիայի ողջ զինուժը։
Եւ ռազմավարական խնդիրը այսօր էլ նույնն է. ապահովել պայքարի շարունակականությունը, շարունակականությունը` մինչեւ հաղթանակ։
Սերժի իշխանությունը կիսասատկած վիճակում է, մարտի 1-ը մնացել է նրա կոկորդին ու ավելի ու ավելի է խրվելու նրա կոկորդի մեջ։ Եւ այս հարցում մենք պետք է օգնենք իշխանությանը։
ՀԽ-ն ունի մինիմում եւ մաքսիմում ծրագիր։ Մինիմում ծրագիրը որպես միակ ընդդիմության դիրքերի պահպանությունն ու հզորացումն է,չնայած անօրինական բռնադատվածներին, իսկ մաքսիմումը` իշխանափոխության հասնելը։
Հասկանում եւ տեսնում էնք, թե ինչ է կատարվում։Հասկանում եւ տեսնում ենք, որ Ռեժիմը խնդիր է դրել Հայաստանը հպատակեցնել իրեն։ Ռեժիմը արդեն սկսել էր կոնկրետ ագրեսիվ քայլեր իրականացնել, բայց ոչ մի կուսակցություն այդպես էլ նրան պատերազմ չհայտարարեց, որովհետեւ ցանկացած ողջախոհ մարդ միշտ էլ փորձում է իրենից կախվածը անել` բախումից ու պատերազմից խուսափելու, հարցի կարգավորման խաղաղ եւ հանգիստ ճանապարհ գտնելու համար։ Բայց չնայած մեր այս մղումներին, Ռեժիմը ինքը պատերազմ սկսեց։ Դրանից առաջ էլ հասկանում էինք, որ մի օր դա տեղի է ունենալու, բայց եւ թույլ տվեցինք, որ դա տեղի ունենա։ Որովհետեւ Ռեժիմից ազատվելու միակ ձեւը, թերեւս, դա էր։ Հիմա այս զուգահեռը կարող է չափազանցված եւ անպատեհ թվալ, բայց «ՀՊԿ». կարծում է , որ մեր պայքարը ի սկզբանե ճիշտ ուղղություն ունի, եւ ավազակապետությունից ազատվելու համար մենք պետք է բռնեինք հենց այս ճանապարհը, պիտի անցնենք այս ճանապարհը, պետք է կարողանանք մեր մեջ ուժ գտնել եւ կանգնած մնալ ոտքի վրա` վերջնականորեն ջախջախելով ռեժիմը։ Ես իսկապես համոզված եմ, որ մեր հաղթանակը անխուսափելի է, սրա համար մենք պետք է ուղղակի կանգնած մնանք եւ շարունակենք պայքարը, այնպես, ինչպես շարունակվեց պայքարը ընդդեմ հիտլերյան ռեժիմի` երբ թվում էր, թե նրա հաղթանակին այլեւս ոչինչ չի խանգարում։
Թունելի վերջում լույսը տեսնելու համար նախ պետք է մտնել այդ թունելը, ապա եւ առաջ գնալ։ Ապա թե ոչ` ինչպե՞ս է հնարավոր թունելի վերջում լույս տեսնել։
ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈԻԹՅՈԻՆՆԵՐԻ ԿՈԻՍԱԿՑՈԻԹՅՈԻՆ «ՀՊԿ»
ORGANIZACION DE LOS ESTADOS ARMENIOS «DELEA»