Լրահոս
Օրվա լրահոսը

Նուբարաշենի սպանվածի եղբայր Սեպուհ Թադևոսյանի ներկայացուցիչը բողոք է բերել

Ապրիլ 13,2015 12:48

ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արմեն Ֆերոյանը դիմել է վերաքննիչ դատարան՝ հայտնելով, որ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 2015 թ. մարտի 26-ի որոշման ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Ս. Նազարյանը դատարանին հայտնել է, որ մարտի 6-ին, ժամը 17:00-ից մինչև 22:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, հարմարեցված բանալիով բացել է Ն.Խ. Մ. –ին պատկանող Երևանի Արտաշիսյան փողոցի բնակարաններից մեկի մուտքի դուռը ապօրինի մուտք գործելով բնակարան գաղտնի հափշտակել է ընդհանուրը՝ 2 000 000 ՀՀ դրամ արժողության ոսկյա զարդեր:

Դեպքի առթիվ 2015 թվականի մարտի 7-ին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործը և կատարվում է նախաքննություն:

Ըստ փաստաբանի վերաքննիչ բողոքի, «մարտի 26-ին ոստիկանության Շենգավիթի բաժնից ստացվել է հաղորդագրություն, որ նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ հափշտակված ոսկյա զարդերը հնարավոր է թաքցված լինեն Սեպուհ Հակոբջանի Թադևոսյանին պատկանող Երևանի քաղաքի Արտաշիսյան փողոցի 48 շենքի թիվ 15 բնակարանում: Այս հանգամանք համարելով հիմնավոր՝ առաջին ատյանի դատարանը որոշել է թույլատրել 2015 թ. մարտի 26-ից մարտի 28-ը ընկած ժամանակահատվածում կատարել խուզարկություն Սեպուհ Հակոբջանի Թադևոսյանի՝ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի 48 շենքի թիվ 15 բնակարանում և օժանդակ կառույցներում»: Սեպուհ Թադեւոսյանը վերջերս Նուբարաշենի մեկուսարանի դիմաց սպանված Դրաստամատ Թադեւոսյանի եղբայրն է:

Սակայն հիշյալ որոշման հիման վրա խուզարկություն է կատարվել ոչ թե Սեպուհ Հակոբջանի Թադևոսյանի, այլ Սիրուն Նաջարյանի բնակարանում և օժանդակ շինություններում: Ա.Ֆերոյանը տեղեկացնում է, որ այդ խուզարկության կատարման ժամանակ ոստիկաններին ներկայացվել է առարկություն, որ Սեպուհ Հակոբջանի Թադևոսյանն այդ բնակարանում չի բնակվում և այն նրա բնակարանը չէ. «Ոստիկանները տեղեկացվել են նաև, որ Սեպուհ Հակոբջանի Թադևոսյանը եղբոր հուղարկավորությանը մասնակցելու համար է Հոլանդիայից եկել է Հայաստան, հետևաբար չէր կարող կատարած լինել կամ առավել ևս նրա ենթադրյալ բնակության վայրում չէր կարող պահվել 2015 թ. մարտի 6-ին, ժամը 17:00-ից մինչև 22:00-ն ընկած ժամանակահատվածում կատարված գողությամբ հափշտակված ոսկյա զարդերը, այն պարզ պատճառաբանությամբ, որ նրա եղբայրը կատարված հայտնի հանցագործության հետևանքով մահացել էր 2015 թվականի մարտի 4-ին, հետևաբար եղբոր մահվան վիշտը սգալու համար Հայաստան ժամանած Սեպուհ Հակոբջանի Թադևոսյանը չէր մարտի 6-ին՝ եղբոր հուղարկավորության, հոգեհանգստի արարողության ընթացքում գողություն կատարեր կամ գողացված ոսկյա զարդեր թաքցներ իր ենթադրյալ բնակարանում»:

Մարտի 28-ին կատարված խուզարկության հետ համաձայն չլինելու պատճառով այդ արձանագրությունը չի ստորագրվել ինչպես իմ այնպես էլ իմ ներկայացուցիչ՝ խուզարկության ենթարկված բնակարանի սեփականատեր Սիրուն Նաջարյանի կողմից:

Ա.Ֆերոյանը գտնում է, որ Շենգավիթի դատարանը կայացրել է դատական ակտ ակնհայտ կեղծ օպերատիվ տեղեկատվության հիման վրա:

Փաստաբանն արձանագրել է, որ կատարված խուզարկությամբ ուղղակիորեն խախտվել է Սիրուն Նաջարյանի երաշխավորված բնակարանի անձեռնմխելիության իրավունքը, հետևաբար այդ գործողությունները, որպես օրենքի խախտմամբ կատարված գործողություններ ենթակա են անվավեր ճանաչման:

Ա.Ֆերոյանը պահանջում է ճանաչելով 2015 թվականի մարտի 28-ին կատարված խուզարկությամբ Սիրուն Նաջարյանի երաշխավորված բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտումը, կատարված խուզարկությունը որպես օրենքի խախտմամբ կատարված գործողություն համարել անվավեր:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930