Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քրեագետը՝ Մանվել Գրիգորյանի եւ Դոն Պիպոյի խնդիրների եւ Իտալիայում Պիպոյի հետ հանդիպման մասին

Ապրիլ 13,2015 12:34

Այսօր «Նյութ» ակումբում քրեագետ Սերգեյ Գալոյանը մանրամասներ պատմեց էջմիածնեցի Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի հետ իր հանդիպումից: Գալոյանը վերջերս է վերադարձել Իտալիայից, որտեղ գնացել էր հենց Դոն Պիպոյի հրավերով:

Թե ինչու էր Պիպոյից հրավեր ստացել հայ քրեագետը, նա այսպես բացատրեց՝ մամուլում իր մասին 1-2 լավ նյութ է հրապարակել, որտեղ ներկայացրել է, որ Պիպոն կրիմինալ աշխարհի հետ կապ չունի, նա ուղղակի միջազգային հեղինակություն է:

Sergey_Galoyan

Սերգեյ Գալոյանը պատմեց, որ Դոն Պիպոն Էջմիածնից հեռացել է 21 տարեկանում, ապրել Մոսկվայում եւ Իտալիայում, հյուրանոցների եւ ռեստորանների բիզնես է դրել եւ միլիարդատեր է:

«Երբ իր հետ դուրս էինք գալիս փողոց, բոլորն ասում էին՝ «բոն ջոռնո, Դոն Պիպո»: Իտալիայում, Սիցիլիայում այդպես դիմում են այն մարդկանց, որոնց հարգում են: Որեւէ հարց չկա, որ նա կրիմինալ աշխարհի ներկայացուցիչ է: Ապրիլի 5-ին իր ծննդյան օրն էր, նշվեց ոնց որ պետք է: Սովորական վարորդի տանն է նա ծնվել Էջմիածնում՝ 44 տարի առաջ: Եթե նայեիք իր առաջվա տունն ու հիմիկվա տունը՝ կշշմեք՝ 50-60 մարդ աշխատում է իր տան վրա: Հայրը սիրով ընդունում է բոլոր լրագրողներին, միայն այն բացառությամբ, որ օպերաշխատող չլինեն: Շեշտում է, որ եթե օպերաշխատող եք, այստեղ իրավունք չունեք մտնելու»,- պատմեց Գալոյանը:

Հարցին՝ եթե կրիմինալ աշխարհի հետ կապ չունեն, քրեական տարր չեն, ինչո՞ւ օրգանի աշխատողներին չեն ընդունում իրենց տուն՝ Սերգեյ Գալոյանը հարցը շրջանցեց. «Չէ, այ մարդ, հարցնում է՝ օրգանի աշխատո՞ղ ես, ասում ես չէ կամ հա: Հա էլ ասես՝ կասի ինչ ուզում ես գրի: Արհամարհական վերաբերմունք ունի: Նա քրեական հեղինակություն չէ: Եթե այդպիսի բան լիներ, իր տղան սովորում է Քեմբրիջի համալսարանում, լավագույն ուսանողներից է, եթե այդպիսի բան լիներ, Քեմբրիջը շահագրգռված կլիներ նրա տղային հանել շպրտել դուրս»:

Pipo_3 Pipo_2 Pipo

Սերգեյ Գալոյանն ասաց, որ Դոն Պիպոն ոչ մի անգամ բանտ չի նստել. «Բանտի հոտն էլ չի առել»:

Թե ինչու է իտալացի շինարարների կանչել Էջմիածնի իր տունը կառուցելու համար, քրեագետը այսպես բացատրեց՝ հայերը փնթի շինարարներ են:

Սերգեյ Գալոյանը հիացած էր Դոն Պիպոյի հեղինակությունից. «2-3 օր միասին ենք եղել: Իրեն դիմում էին ե՛ւ սենատորները, եւ խանութպանը եւ ռեժիսորները, բոլորը»:

Սերգեյ Գալոյանը պատմեց Դոն Պիպոյի՝ Հայաստանից գնալու շարժառիթների մասին. «Էջմիածնից հեռանալու պատճառ է եղել այն, որ Մանվել Գրիգորյանի հետ ինչ-որ տարաձայնություններ են եղել»: Իսկ թե ինչ տարաձայնություն, քրեագետը չցանկացավ մանրամասներ պատմել, միայն ասաց, որ երբ վերջերս հանդիպել է Դոն Պիպոյի հոր հետ, հայրն ասել է. «Մենք որեւէ կիսելու բան չունենք Մանվել Գրիգորյանի հետ»:

Սերգեյ Գալոյանն իր հետ Դոն Պիպոյի լուսանկարների մի ամբողջ փաթեթ էր բերել: Լրագրողները հետաքրքրվեցին՝ նկարներում կա Դոն Պիպոյի նկարը Յունիբանկի Զախարյանի, Սամվել Կարապետյանի եւ շատ այլ հայտնի մարդկանց հետ: Քրեագետի խոսքերով՝ նրանք բոլորը Դոն Պիպոյի հյուրերն են եղել:

Մենք հետաքրքրվեցինք, թե ինչու է էջմիածնեցի Արթուր Ասատրյանի մականունը կնքվել Դոն Պիպո: Սերգեյ Գալոյանը բացատրեց. «Փոքր ժամանակ մեծերին այդ տղան ասել է՝ պիպո, պիպո: Իրեն այստեղ էլ Պիպո էին ասում: Մեծացել, գնացել է, իտալացիները իրեն րոպեն մեկ դիմել են դոն-ով, Դոն Պիպո է դարձել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Արա says:

    Էս մարդու գործերը լավ են գնում,կարողա՞ փորփրեք,վատացնեք:

  2. Francesco says:

    Signor Serghei!
    1. Mi sembra molto esagerato che a Roma sia cosi’ riconoscibile il Suo eroe.
    2. Con quale documenti questo cittadino armeno e’ entrato in Italia e come ha ottenuto il suo permesso di soggiorno e tutti gli altri documenti?

    se c’e’ qualcuno che puo’ tradurrlo in armeno, va bene, tanto ci sono molti commenti in altre lingue

  3. Տիգրան says:

    Երկար տարիներ է, որ ես ապրում եմ Իտալիայում, եւ կարդալով այս նյութը, շատ զարմացա այս կարգի Իտալիայից: Նախ՝ եթե այդ Պիպոն քրեական աշխարհի հետ կապ չունի, ինչպես է, որ քրեագետն է անդրադառնում նրա կերպարին եւ հրավեր ստանում նրանից: Երկրորդ՝ շատ տարօրինակ սովորույթներ են ներկայացված նյությում, որոնց ես երբեք չեմ հանդիպել Իտալիայում, մասնավորապես նաեւ Սիցիլիայում, որտեղ մեկ տարուց ավելի եմ ապրել: Միգուցե մաֆիական ընտանիքներում իրար դոն-ով են դիմում, բայց որ փողոցում էլ այդպես դիմեն, նման բան ես չեմ տեսել: Իտալացիները լրիվ ուրիշ ազգ են, քան պատկերացնում են հայերը՝ չեմ ասում լավն են կամ վատը, պարզապես ուրիշ են քան Հայաստանում նրանց պատկերացնում են: Եւ երբեք չեն քծնում, մանավանդ օտարին մեծարելու հարցում: Հյուր էլ չեն գնում, այնպես ինչպես ներկայացված է նյութում, մանավանդ լրագրողները, թեպետ գրվածքից պարզ չի հասկացվում, թե հայրը որտեղ է ընդունում հյուրերին՝ Հայաստանում, թե Իտալիայում: Այդ դոն Պիպոյին ես ոչ միայն չեմ ճանաչում, այլեւ երբեք չեմ էլ լսել նրա մասին եւ ոչ մի իտալացուց: Միայն քրեական աշխարհի հեղինակութունը գերադասող որոշ հայեր են հարցրել, թե արդյոք ճանաչում եմ Պիպոյին:
    Սերգեյ Գալոյանը հիացած էր Դոն Պիպոյի հեղինակությունից. «2-3 օր միասին ենք եղել: Իրեն դիմում էին ե՛ւ սենատորները, եւ խանութպանը եւ ռեժիսորները, բոլորը»: Ու ի՞նչ հարցով էին դիմում: Ոչ մի հավատ չեն ներշնչում այս խոսքերը: Ոնց որ ոչ թե Իտալիայի մասին լսելիս լինեմ, այլ ինձ բոլորովին անծանոթ մի վայրի: Ու ինչու է այդքան շեշտվում քրեական եզրը, եթե այդ մարդը դրա հետ ոչ մի կապ չունի: Ի դեպ նախորդ մեկնաբանությունում լավ հարց կա, թե ինչ փաստաթղթերով, ինչ հիմքով է Արթուր Ասատրյանը մուտք գործել Իտալիա եւ ստացել իր կեցության թույլտվությունն ու մնացած փաստաթղթերը:
    Եւ մի հավելում նույնպես. ինչ ասել է, թե հայ վարպետները փնթի են: Ու այս վիրավորանքը պիտի անպատասխան մնա՞: Ցավոք չեմ կարող Առավոտի էջից պատասխանել այս վիրավորանքին, կջնջեն:
    Մի խոսքով՝ շատ խեղաթյուրված եւ քծնանքով լեցուն նյութ:
    Ու այդպես էլ չհասկացվեց, ով է այդ Պիպոն ու իտալացիքի սիրած արտահայտությամբ հարցրած՝ ո՞վ է իրեն ճանաչում:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930