Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անապահովները շահագրգռված չեն արհեստ սովորել

Ապրիլ 13,2015 12:22

«Բազմազավակ մայրերի աջակցության միավորում» հ/կ նախագահ Մարգարիտա Հովսեփյանը արդեն չորս տարի բազմազավակ ընտանիքների հետ է աշխատում: Այս տարի էլ իր հասարակական գործունեության մասին գիրք է գրել:

Այսօր «Տեսակետ» ակումբում իր գիրքը ներկայացրեց, պատմեց, որ 300 անապահով ընտանիքի հետ է աշխատում:

Անապահով բազմանդամ ընտանիքներին առաջարկում են արհեստ սովորել, որ աշխատանք գտնեն: Նա դժգոհեց, որ անապահովները շահագրգռված չեն իրենց ծրագրով. «Մի քանի ցանկացող է մեզ դիմել»:

Իրենց առաջարկած անվճար արհեստով քիչ հետաքրքրությունը հ/կ նախագահը բացատրեց վախի մթնոլորտով. «Ժողովուրդը վախենում է, որ վերեւներում ծրագիր են մշակել Հայաստանը դատարկելու ու չեն թողնում, որ աշխատանք տանեն: Ով իշխանությանը դեմ է խոսում, ժողովուրդը փրկիչ է տեսնում նրա մեջ ու կանգնում նրա կողքին»:

Նա պատմեց, որ կան ընտանիքներ, որոնք անմարդկային պայմաններում իրենց երեխաներին են մեծացնում, բայց երբ առաջարկում են իրենց անվճար օգնությունը, հրաժարվում են. «Ասում են մեզ աշխատանք է պետք 150.000 դրամից բարձր աշխատավարձով, մեզ պետք չէ դրանից ցածր մենք նպաստ ենք ստանում ու այլ օգնություններ ու հրաժարվում են արհեստ սովորելուց»:

Նրա խոսքով, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տվյալներով 15.000 բազմանդամ ու անապահով ընտանիք կա հանրապետությունում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930