Փորձագետները կարծում են, որ ծննդաբերությունից հետո երեխային կրծքով կերակրելը ոչ միայն փոքրիկի առողջության համար է դրական ազդում, այլեւ՝ մոր: Կրծքով սնուցումը լավ միջոց է մարմինը վերականգնելու եւ հետ բերելու նախկին կառուցվածքը: Երեխային կերակրելով՝ մայրը օրական կորցնում է ավելի քան 500 կալորիա: Աստիճանաբար ավելորդ քաշից ազատվելով` կինը 40 տարեկանից հետո պաշտպանում է իր օրգանիզմը շաքարային դիաբետից:
Սա նվազեցնում է արյունահոսության ռիսկը, ինչպես նաեւ նպաստում է արգանդի արագ կծկմանն ու կարգավորում է հորմոնալ մակարդակը: Կրծքով կերակրելը կանխում է նաեւ կրծքագեղձի քաղցկեղի վտանգը, իսկ ինչ վերաբերում է երեխաներին, ապա նրանք կրծքի կաթով սնվելով՝ ավելի քիչ են տառապում ասթմայից եւ ալերգիայից: Ունենում են բարձր իմունիտետ: Փորձագետները խորհուրդ են տալիս երեխային մինչեւ 1 տարեկանը կերակրել կրծքով:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
11.03.2015