Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմկուսի գլխավոր քարտուղար. Պետք չէ գերագնահատել Քիմ Քարդաշյանին

Ապրիլ 13,2015 11:51

Ի պատիվ ՀՀ իշխանության եւ նախագահի, ամեն ինչ արվեց, որ Ցեղասպանության հարյուրամյակը նշվի ու ծառայի նպատակին: Այսօր այդ մասին «Հենարան» մամուլի ակումբում հայտարարեց Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը: Այդ միջոցառումների ակորդը նա համարում է Վատիկանում, Հռոմի պապի մատուցած պատարագը եւ Գրիգոր Նարեկացու սրբադասումը:

ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղարը գտնում է, որ դա երկարատեւ աշխատանքի արդյունք է`Ցեղասպանությունից հետո տարբեր իշխանությունների կատարած աշխատանքը: Բանախոսը հիշեց եւ պատմեց դեռ 1960-ականներից Հայաստանի կոմունիստական իշխանությունների`Զարուբյանի, Քոչինյանի նախաձեռնություններով, սկսեց նշել Ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը կառուցվեց:

Նա ասաց, որ ՀԿԿ-ն այսօր էլ մի շարք պատկան մարմինների հետ տարբեր միջոցառումներ է իրականացնում`գիտական ժողովներ, հուշ-երեկոներ: «Ցեղասպանության ճանաչումն առաջին փուլն է, երկրորդ փուլը պետք է լինի պահանջատիրական»,-հայտարարեց Տաճատ Սարգսյանը:

Լրագրողներից մեկը նկատեց`խոսվում է, որ հայազգի մեգա աստղ Քիմ Քարդաշյանը շատ ավելին արեց Ցեղասպանության ճանաչման հարցում, քան իշխանություններն են անում ու հարցրեց`համամի՞տ է բանախոսն այդ տեսակետի հետ: «Քիմ Քարդաշյանը 1,5 միլիոն զոհերից մեկի ժառանգորդն է, ճիշտ է արել, որ եկել է Հայաստան, հարգում է Ցեղասպանության զոհերի հիշատակը: Բայց, չպետք է գերագնահատել, նման համեմատությունը տեղին չէ եւ ոչ կոռեկտ: ՀՀ իշխանությունը, հասարակական, քաղաքական կազմակերպությունները արեցին հնարավորը Ցեղասպանության հարյուրամյակի պատշաճության համար»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930