Կարևորելով հայ երիտասարդի մեջ հոգևորը սերմանելու և պահպանելու գաղափարը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության և «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ մի խումբ երիտասարդներ այցելեցին Մայր Տաճարի «Ավանդատուն» թանգարան, ինչպես նաև ` «Ռուբեն Սևակի» անվան պատկերասրահ:
Ծրագիրը կրում էր «Հոգևորը մեր մեջ» խորագիրը:
Երիտասարդները ծանոթացան Հայ Առաքելական եկեղեցու պատմությանը, մասնակցեցին կիրակնօրյա մատուցվող պատարագին և աղոթք բարձրացրին առ Աստված:
Այցելության ընթացքում երիտասարդները հնարավորություն ունեցան այցելել նաև Գևորգյան Հոգևոր Ճեմարան և ծանոթանալ Ճեմարանում սովորողների առօրյային: Ձեռք բերվեց պայմանավորվածություն` հաջորդ այցի ընթացքում ճեմարանի սաների հետ մասնակցել դասընթացներից մի քանիսին:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն