«Ինչ խենթ գիշեր էր: Քանյեն արթնացրեց ինձ եւ ասաց, որ անվճար համերգ կտա Երեւանում, Հայաստանում»,- այսպես է Քիմ Քարդաշյանը «Ինստագրամում» մակագրել լուսանկարը, թե ինչպես է իր ամուսինը՝ Քանյե Ուեսթը ցատկում Կարապի լճի մեջ:
Մինչեւ «ջրերի վրայով քայլելը»՝ ինչպես դա բնորոշել է dailymail.co.uk-ը՝ Քանյե Ուեսթը, որի վերջին ալբոմը կոչվում է «Yeezus » եւ Երեւանում կատարեց «Jesus Walks» անունով երգը, բարձրախոսով բացականչեց «Հեյ այնտեղ, տեսնո՞ւմ եք ինձ: Մենք պատրաստվում ենք անել մի տարբերվող բան հենց հիմա, ինչպես միշտ անում ենք այդ ժամանակ» (“Over there, can y’all see me over there? We’re going to do something different right now, like, like, like we always do it this time!”):
Քիմ Քարդաշյանը հիացած էր ամուսնու արարքով եւ Twetter-ի իր էջում Հայաստանում անցկացրած վերջին գիշերվա մասին գրել էր. «Հազարավոր մարդիկ էին այնտեղ: Քանյեն թռավ Կարապի լիճը, որ ավելի մոտ լինի մյուս կողմում հավաքված ամբոխին: Եվ բազմաթիվ մարդիկ նույնպես թռան»:
Հավելենք, որ ջրի մեջ թռան նաեւ ոստիկանները, որոնք փորձում էին կարգուկանոն հաստատել՝ 21 անգամ Grammy մրցանակ ստացած ռեփերի հետ լուսանկարվել ցանկացողներին հանելով ափ:
Կարդացեք նաև
Քանյե Ուեսթն ընդամենը 5 երգ կատարեց այս անակնկալ համերգի ընթացքում, ու մինչ հավաքվածները շարունակում էին վանկարկել նրա անունը՝ բարձրախոսով մի քանի անգամ ազդարարվեց, թե համերգն ավարտվել է, եւ երգիչը վաղուց հյուրանոցում է: