Լրահոս
Օրվա լրահոսը

Վալերի Բրյուսովը և Հայերի ցեղասպանությունը

Ապրիլ 13,2015 10:48

Հայկական կազմակերպությունների կողմից Հայերի ցեղասպանության 100–րդ տարելիցի միջոցառումների շարքում տեղ է գտնվում նաև նրանց համար, ովքեր սիրել և անկեղծորեն ցավակցել են հայ ժողովրդին: Այնքան էլ շատ չեն նրանք, ովքեր իրենց ստեղծագործությամբ և աշխատանքով նպաստել են հայկական գրականության և մշակույթի առաջընթացին, ովքեր Հայերի ցեղասպանության դեմ   իրենց ձայնն են բարձրացրել այն ժամանակ, երբ պետական գործիչները նախընտրել են լռել և չնկատել հայերի անմարդկային կոտորածները, որը անպատիժ իրականացնում էր թուրքական կառավարությունը:

Քսաներորդ դարասկզբին հայկական պոեզիայի ժողովածու կազմելու ռուս բանաստեղծ Վալերի Բրյուսովի աշխատանքը համարժեք է գրական հերոսության:  Շատ բանաստեղծներՙ, ում աշխատանքները ընդգրկված են ժողովածուում, եղեռնի տարիներին սպանվել են: Բրյուսովի շնորհիվ հայ բանաստեղծներ Վարուժանը, Սիամանթոն, Թեքեյանը, Մեծարենցը և մյուսները հայտնվեցին այն հեղինակների շարքում, որոնց ստեղծագործությունները արդեն ծանոթ էին ռուս գրականությանը:

Մոսկվայում, «Սերեբրյաննիյ վեկ» գրականության պետական թանգարանում (Վ. Բրյուսովի տուն), տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին առիթով հայ և ռուս հումանիտար և հասարակական մտքի ներկայացուցիչների երեկոն` կազմակերպված «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության կողմից: Թանգարանի տնօրեն Միխայիլ Շապոշնիկովը, Վ. Բրյուսովի անվ. Երևանի պետական լեզվաբանական համալսարանի դոցենտ Էլեոնորա Դանիելյանը, գրականագետ Արմեն Գևորգյանը մանրամասն ու հանրամատչելի կերպով պատմեցին Բրյուսովի ստեղծագործության, Հայաստանի և հայ բանաստեղծների հետ նրա կապերի մասին:

Երեկոյում ելույթ ունեցավ ՌԴ Դաշնային Խորհրդի միջազգային հարցերի կոմիտեի անդամ Ռաֆայիլ Զինուրովը: Նրա ներկայությունը երեկոյին խորհրդանշական էր, քանի որ ժամանակին բանաստեղծ Բրյուսովը հայոց պատմությունը շարադրել է արձակ կերպով, իսկ  Զինուրովը արդեն մեր օրերում դարձել է չափածո կերպով հայոց պատմության հեղինակ: Ու թեև ինքը, Զինուրովը հնարավոր չի համարում իր և Բրյուսովի ստեղծագործությունների համեմատությունը, բայց զուգահեռն ակնհայտ է: Նա արդեն ձեռնամուխ է եղել հայ բանաստեղծների թարգմանությանը բանկիրների:

«Ռուս-հայկական համագործակցության» նախագահ Յուրի Նավոյանի խոսքերով, Բրյուսովի ստեղծագործությունը, Հայաստանի և հայերի նկատմամբ նրա վերաբերմունքը կարող են ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ամբողջ աշխարհի ստեղծագործող մտավորականության համար օրինակ ծառայել: Տունը և պատերը, ուր տեղի է ունենում երեկոն, բառացիորեն ներծծված են հայոց պատմությամբ: Այստեղ մեկ անգամ չէ, որ եղել են նշանավոր հայ բանաստեղծները, հասարակական գործիչները: Այստեղից Բրյուսովը ի նպաստ հայերի  զայրացած նամակներ է գրել տարբեր դեսպանությունների և պետական հաստատությունների: «Մենք, ռուսներս, այնպես ինչպես ողջ Եվրոպան, հայերին հիշում ենք միայն այն օրերին, երբ նրանք կարիք ունեն օգնության ձեռքի, որպեսզի փրկվեն սուլթանի գազազած դահիճների համատարած ոչնչացումից…»:

Յուրի Նավոյանի հաստատմամբ, այն որ հայ ժողովրդի համար ամենածանր ժամանակ ի պաշտպանություն հնչեց ռուս մտավորականի ձայնը, ունեցավ հսկայական հասարակական-քաղաքական նշանակություն և անհետ չանցավ: «Հարյուր տարի անց մենք նորից Բրյուսովի տանն ենք, բայց արդեն ուրիշ հանգամանքով: Եթե 1915 թ. մեր մոսկովյան հայրենակիցները ռուս հայտնի բանստեղծի ուշադրությունն էին հրավիրում հինավուրց ժողովրդի ջարդերի և նրա մշակութային արժեքների ոչնչացման վրա, ապա այսօր մենք մեր բարեկամների հետ եկել ենք ընդգծելու, որ կա հայկական պետականություն, բանակ և արտաքին քաղաքականություն, և հայերը պետական մակարդակով, մյուս երկրների հետ համագործակցաբար պայքարում են ցեղասպանության հանցագործության դեմ»:

Հայ ժողովուրդը հիշում և մեծարում է Բրյուսովին, ըստ արժանվույն է գնահատում նրա գրական հերոսությունը: Բրյուսովի գործը ապրում և շարունակվում է: Երեկոյին հնչեցին Բրյուսովի կազմած ժողովածուում տեղ գտած արևմտահայ բանաստեղծների և Սերգեյ Գորոդեցկու ստեղծագործությունները` Մոսկվայի Ս. Փարաջանովի անվ. գեղարվեստական թատրոնի արտիստների կատարմամբ: Տեղի ունեցավ նաև համերգ, ուր Առնո Բաբաջանյանի և Դավիթ Մնացականյանի դաշնամուրային ստեղծագործությունները կատարեցին միջազգային մրցույթների դափնեկիրներ Նիկիտա Մնդոյանցը և Անդրեյ Բարանենկոն:

Էդվարդ Սախինով         

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930