Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոբուսի ուղևորները մնացել են սահմանային կետում

Ապրիլ 13,2015 00:09

Ապրիլի 12-ին, ժամը 20.51-ին ահազանգ է ստացվել, որ Վրաստանի Հանրապետությունում՝ Բագրատաշեն – Սադախլո մաքսային կետում, Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն ուղևորվող «Ֆորսաժ-Տուր» տուրիստական կազմակերպությանը պատկանող ավտոբուսի վարորդ՝ ՌԴ քաղաքացի Կ.Ա.-ի և Վրաստանի Հանրապետության սահմանային կետի աշխատակիցների միջև ծագած վիճաբանության արդյունքում Կ.Ա.-ը ձերբակալվել է և տեղափոխվել Մարնեուլիի ոստիկանության բաժանմունք:

Ավտոբուսի 50 ուղևորներ մնացել են սահմանային կետում և չեն կարողանում շարունակել ընթացքը:

«Ֆորսաժ-Տուր» տուրիստական կազմակերպության ղեկավար Կ.Թ.-ը հավաստիացրել է, որ 2 ժամվա ընթացքում ընկերության մեկ այլ վարորդ ուղևորներին կտեղափոխի ՌԴ:

Դեպքի մասին տեղեկացվել են Վրաստանի Հանրապետությունում ՀՀ դեսպան Յ. Վ.-ը, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահը, «Ֆորսաժ-Տուր» տուրիստական կազմակերպության ղեկավար Կ.Թ.-ը, ՃԿԱԿ-ում Ֆինանսների նախարարության պատասխանատու Ա.Բ.-ը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930