«Ես զգում եմ, որ ես հիմա ունեմ հրաշալի կին, շատ խելացի երեխա եւ հնարավորություն ստեղծագործելու երկու բնագավառներում: Նախկինում իմ էգոն էր, միակ բանը, ինչ ես ունեի»,- Քանյե Ուեսթը lolwot.com-ին է բացահայտել, թե ինչպես է փոխվել նրա կյանքը Քիմ Քարդաշյանի հետ ամուսնանալուց հետո:
«Իհարկե Քանյե Ուեսթը չէր լինի Քանյե Ուեսթ առանց սնապարծության, այսպիսով նա այնքան էլ չի փոխվել: Նա համեմատում է իր «էգոն» իր տան մարմարե սեղանի հետ. անկախ նրանից, թե դրա տակը կամ կողքը ինչ կդնես, ով կլուսանկարի, այն իր զզվելի տեսքը չի փոխի»,- գրում է լրատվական կայքը՝ ավելացնելով,- Հույս ունենք, որ Ուեսթը կշարունակի օգտագործել իր էներգիան՝ ուղղորդելով ավելի դրական ջանքերի, քան նախկինում նա սովոր էր անել: Մինչեւ հիմա բոլորը հիշում են Ուեսթի անհասկանալի վարքը. նա գողացել է Թեյլոր Սվիֆթի միկրոֆոնը, քանի որ վերջինս ընդունում էր իր մրցանակը 2009 թվականի Video Music Award-ից, Քանյե Ուեսթը պնդում էր, որ Բեյոնսեն պետք է ստանա մրցանակը:
Նորաձեւության աշխարհում վերջին հաջողություններից հետո, թվում է, թե հասարակությունը պատրաստ է ներել Ուեսթին, բայց նրա արածը մոռանալը դեռ հեռու անցյալում է»:
Պատրաստեց՝ Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ