Դեռ տարեսկզբին Քիմ Քարդաշյանը հայտարարել էր, թե ուզում է շախմատ խաղալ սովորել եւ հետաքրքրվել, թե համաշխարհային օլիմպիադայի եռակի հաղթող Լեւոն Արոնյանը, եթե հարմար պայմաններ ստեղծվեն, այդ հարցում իրեն կօգնի՞, ինչին գրոսմայստերը պատասխանել էր՝ մեծ սիրով, եթե ժամանակ լինի:
Այս օրերին թե Լեւոն Արոնյանը, թե Քիմ Քարդաշյանը Հայաստանում են: Լեւոնը պատրաստվում է ապրիլի 18-ից 29-ը Ծաղկաձորում կայանալիք աշխարհի թիմային առաջնությանը, Քիմը առաջին անգամ այցելել է իր պատմական հայրենիք:
Aravot.am-ը այսօր Հայաստանի լավագույն շախմատիստից հետաքրքրվեց, թե Քիմ Քարդաշյանի հետ հանդիպում կայացե՞լ է: «Ոչ: Չենք հանդիպել», – պատասխանեց Արոնյանը: Հարցին՝ իսկ հանդիպելու առաջարկ եղե՞լ է, Արոնյանը պատասխանեց. «Ես հիմա նախապատրաստվում եմ աշխարհի թիմային առաջնությանը: Այս ընթացքում ինձ նման առաջարկ չի եղել»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև