Թուրքիայի իշխանությունները կանչել են Վատիկանի դեսպան Անտոնիո Լուչիբելոյին, որպեսզի նրան ներկայացնեն իրենց վրդովմունքը Հռոմի պապի հայտարարության վերաբերյալ: Գրում է BBC.com-ը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից պատվիրակին ասել են, որ հիասթափվել են Հռոմի պապի մեկնաբանությունից, որը «վստահության խնդիր» կառաջացնի Թուրքիայի եւ Վատիկանի հետագա հարաբերությունների մեջ:
Հիշեցնենք, որ Հռոմի պապն այսօր Վատիկանի Սուրբ Պետրոս եկեղեցում պատարագ է մատուցել 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, որի ժամանակ թուրքերի կողմից հայերի դեմ իրականացվածն անվանել է՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:
Պատրաստեց՝ Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ