Թուրքիան Վատիկանից պահանջել է բացատրություն՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայտարարության վերաբերյալ: Այդ մասին Reuters.com-ին հայտնել է թուրք բարձրաստիճան պաշտոնյա՝ ցանկանալով անանուն մնալ:
Հիշեցնենք, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այսօր պատարագ է անցկացրել Վատիկանում՝ նվիրված Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հռոմի պապը իր խոսքում 1915 թվականին Թուրքիայի կողմից իրագործած հայերի կոտորածն անվանել է 20-րդ դարի սկզբին իրականացված առաջին ցեղասպանություն:
Պատրաստեց՝ Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ