«Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանի եկեղեցում օգտագործել է «Ցեղասպանություն» բառը՝ նկարագրելով 100 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից հայերի զանգվածային սպանությունները»,-գրում է BBC.com-ը՝ անդրադառնալով այսօր առավոտյան Վատիկանի Սուրբ Պետրոս եկեղեցում Հռոմի պապի մատուցած պատարագին, որով հարգանքի տուրք է մատուցվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
«Հայերը եւ շատ պատմաբանները ասում են, որ 1.5 միլիոնից ավելի մարդ է սպանվել Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին»,- գրում բրիտանական լրատվամիջոցը՝ նշելով, որ ենթադրվում է, որ Հռոմի պապի հայտարարությունը կզայրացնի Թուրքիային, որը մշտապես ժխտում է, որ հայերի կոտորածը ցեղասպանություն է եղել:
Ամերիկյան New York Times-ը նույն իրադարձության մասին գրում է. «Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատվել է հայերի կոտորածի 100-րդ տարելիցը՝ անվանելով այն «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»՝ այսպես պայթյունավտանգ հայտարարություն անելով, որը կհարուցի Թուրքիայի զայրույթը:
Ամերիկյան պարբերականը նշում է. «Ֆրանցիսկոսը, որն ունի սերտ կապեր Արգենտինայի հայ համայնքի հետ դեռ այնտեղ ծառայելու ժամանակներից, պաշտպանել է իր հայտարարությունը՝ ասելով, որ իր պարտականությունն է հարգելու անմեղ տղամարդկանց, կանանց, երեխաների, քահանաների եւ սրբազանի հիշատակը, որոնք «անտեղի» սպանվել են թուրքերի կողմից»:
Կարդացեք նաև
New York Times-ը մեջբերում է Հռոմի պապի խոսքը. «Սատանայությունը թաքցնելով կամ ժխտելով ՝թողնում ենք, որ վերքը արյունահոսի՝ առանց վիրակապելու»:
Պատրաստեց՝ Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
մասսայական = ԶԱՆԳՈՒԱԾԱՅԻՆ
Թէեւ Սուրբ Պօղոս եկեղեցի էլ կայ, բայց կարծում եմ պատարագը եղել է Սուրբ Պետրոս մայր տաճարում:
– – – – –
-Չէէ՜՛ սա Պօղոսը չի: Այ, Պօղոսը նա է:
-Ոո՜չ, ես Պետրոսն եմ»
/01-99/ 🙂
Հարգելի Արթուր Ղազարյան,
շնորհակալություն, սխալներն արդեն ուղղված են: