Ցուցահանդես Եղեռնի 100-ամյա տարելիցի առթիվ
Ապրիլի 10-ին ՀՀ նկարիչների միությունում կայացել է Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղից սերված լրագրող Աննա Սահակյանի լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը: 2011թ.մի խումբ մտավորականներ ուխտագնացություն են կատարել Արեւմտյան Հայաստան: Դրա ընթացքում Աննան լուսանկարել է Կարսի, Վանի, Բայազետի, Անիի պատմամշակութային արժեքները: 150 լուսանկարներից նա ցուցահանդեսին ներկայացրել է 47-ը: Հայոց եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված ցուցահանդեսի կայացմանն աջակցել է Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր, «Երեւանի գարեջուր» ՓԲԸ խորհրդի նախագահ Հակոբ Հակոբյանը:
Աննա Սահակյանը 2011թ. Կարսի բերդին բարձրացրել է հայոց եռագույն դրոշը: Աննան հավատում է պատմական արդարության հաղթանակին: Նա ասում է. «Կգա օրը եւ հայոց եռագույնը Կարսի բերդին կծածանվի ընդմիշտ»
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ