Ռուսաստանում, Հայաստանում և Եվրոպայում հեղինակավոր գործարար և բարեգործ Գագիկ Ադիբեկյանը ստեղծում է Adibekyan Family Foundation for Advancement (AFFA) բարեգործական հիմնադրամը Adibekyan Family Foundation for Advancement (AFFA) բարեգործական հիմնադրամը կաջակցի Հայաստանում, Ռուսաստանում և այլ երկրներում նախաձեռնվող մասշտաբային բարեգործական նախագծերին: Ֆոնդի հիմնադիրն ու նախագահն է RD Group հոլդինգի տնօրենների խորհրդի նախագահ Գագիկ Ադիբեկյանը:
AFFA հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններից մեկը ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված խոշոր ծրագրերի իրականացումն է, որոնք կխթանեն քաղաքների և պետությունների զարգացումը: Հիմնադրամի առաջին նախագիծը կլինի Մասիս քաղաքում «Հիշատակի ծառուղի. 100»-ը: Քաղաքի հարակից տարածքում կտնկվի 100 ծառ՝ որպես հիշատակի, վերածննդի, Հայաստանի ապագայի հանդեպ հույսի և հավատի խորհրդանիշ: Նախագիծը ներառում է նաև սպորտային համալիրի կառուցումը՝ քաղաքի բնակիչների համար:
Adibekyan Family Foundation for Advancement հիմնադրամի նախագահ Գագիկ Ադիբեկյանը նշել է.- «Ես հավատում եմ, որ բարեգործական և սոցիալական հնչեղություն ունեցող ծրագրերի իրականացումը հնարավորություն կտա երկրների միջև ամրապնդել մշակութային և գործարար կապերը՝ անկախ հավատքից ու ազգությունից: Մեր առաջին նախագիծը՝ «Հիշատակի ծառուղի. 100»-ը, մենք նվիրում ենք Մասիս քաղաքի երեխաներին, այն երիտասարդ սերնդին, ում ձեռքերում է Հայաստանի ապագան»:
«Հիշատակի ծառուղի. 100»-ը Գագիկ Ադիբեկյանի կողմից Հայաստանում իրականացվող առաջին բարեգործական նախագիծը չէ: Նրան պատկանող RD Group միջազգային ներդրումային հոլդինգը մասնակցել է Դիլիջանի UWC Dilijan College-ի ստեղծման աշխատանքներին:
Հայ-ֆրանսիական ընկերություն
Ողջույն պարոն մեծն քործարար
դզեզ է գրում իմ շատ սիրելի Մասիս քաղաքի մի նախկին բնաչուհի որն իրոք հմայված է ձեր անգին ու մեծահոքի բարեգործությունների համար:
Երախտագիտութունս եմ հղում ձեզ ,
Աստվաց պահապան լինի ձեզ եվ ձեր ընտանիքին:
դուք այս մեծահոգի գործերով, վառ օրինակ եք մեր սփյուռքում բնակվող հայերիս համար: