«Ազատ հայրենիքը» խոստանում է խթանել ազատ եւ մրցակցային լրատվական դաշտի զարգացմանը
«Մեր գլխավոր նպատակը արցախցու վստահությունն արդարացնելն է՝ հայրենիքը խնդիրներից ազատելու պատասխանատու ճանապարհին»,- իր նախընտրական ծրագրում իր ընտրողին այսպես է դիմում «Ազատ հայրենիք» կուսակցությունը:
Կուսակցությունը իր նախընտրական ծրագրում առանձնացրել է մի շարք առանցքային դրույթներ, դրանց շարքում են՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը հաստատումը եւ սերտացումը, Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության ամրապնդումը, Հանրապետության պաշտպանունակության և անվտանգության զորացմանը նպաստում, Սահմանադրական բարեփոխումների միջոցով քաղաքական համակարգի արդյունավետության և Ազգային ժողովի գործառութային դերակատարման բարձրացում:
«Արցախցին մեծապես վստահել է իր երազանքների իրագործումը նաև մեր կուսակցությանը։ Արդյունքում գրանցվել են բազմաթիվ հաջողություններ հանրապետության կենսագործունեության բոլոր ոլորտներում՝ ապահովելով տնտեսական տարեկան բարձր աճ և բնակչության կենսամակարդակի կայուն բարելավում: Այնուամենայնիվ, առկա են նաև բացթողումներ և խնդիրներ, որոնց լուծմանը միտված կլինի մեր առաջիկա գործունեությունը: Հավաստիացնում ենք, որ կուսակցության կուտակած փորձն ու ներուժն ի սպաս են դրվելու այդ նպատակի իրագործմանը: ԱՀԿ-ն պատրաստ է շարունակելու քաղաքական պատասխանատվություն ստանձնել և հուսալի հենարան դառնալ մեր պետության և հասարակության առաջընթացին»,- իր ընտրողին այսպես է դիմում Ազատ հայրենիք կուսակցությունը:
Կարդացեք նաև
«Ազատ հայրենիքը» խոստանում է նաեւ նպաստել քաղաքացիական հասարակության կայացմանը, խթանել ազատ եւ մրցակցային լրատվական դաշտի զարգացմանը: Ըստ նախընտրական ծրագրի՝ կուսակցությունը հիփոթեքայի արտոնյալ նոր քաղաքականություն է պատրաստվում իրականացնել զոհված ազատամարտիկների երեխաների, հաշմանդամների, փախստականների եւ սոցիալապես խողելի այլ խմբերի համար: «Ազատ հայրենիքը» ընտրվելու դեպքում խոստանում է զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավում:
Լեռնային Ղարաբաղում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 3-ին:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Ծափ տվող, խեղճ, անօգնական ղշերի թայֆա՝ «Ազատ հայրենիք» կուսակցություն: