Հայաստանցի 56 կգ քաշային ծանրորդ Սմբատ Մարգարյանը Թբիլիսիում այսօր մեկնարկած Եվրոպայի առաջնությունում նվաճեց Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը:
Պոկում վարժությունում 113 կիլոգրամով չորրորդ արդյունքը ցույց տալուց հետո, հայ մարզիկը մեդալների համար լրջորեն պայքարի մեջ մտավ հրում վարժությունում: Սկսելով 142 կգ-ից՝ Սմբատը երկրորդ մոտեցմամբ բարձրացրեց նաեւ 146 կգ-ն: Սակայն հայ մարզիկի կամքին չենթարկվեց 151 կիլոգրամանոց ծանրաձողը եւ Սմբատը երկամարտի 259 կիլոգրամով նվաճեց Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը: Մարգարյանը նաեւ փոքր արծաթի արժանացավ հրում վարժությունում:
Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի մեկնարկը հաջող է նաեւ նորանշանակ գլխավոր մարզիչ, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանի համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև