Թբիլիսիի մարզապալատում այսօր մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց կառաջնությունը: Այս պահին հայաստանցի Սմբատ Մարգարյանը 56 կգ քաշային կարգում պայքարում է մեդալների համար: Պոկում վարժությունում նա երեք մոտեցումներում հաջորդաբար բարձրացրել է 107, 111 եւ 113 կիլոգրամ հրում վարժությունից առաջ 4-րդն է:
Սակայն hայ մարզիկն իրեն անհամեմատ լավ է զգում երկրորդ մրցաձեւում եւ հիմնականում այնտեղ է պայքարելու երկամարտում Եվրոպայի մեդալների համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ