Վերջերս հաճախ եմ նկատում, որ իրական կյանքում մարդիկ ավելի բարի են, քան համացանցում։ Նույնիսկ տաքսու վարորդները, որոնք Հայաստանում սովորաբար բողոքում են կյանքից, նույնիսկ նրանք խոստովանում են՝ «բայց ախր մենք էլ ենք մեկ-մեկ համը հանում»։ Համացանցում գրառում անողը նման վերապահումներ անելուն ավելի քիչ է հակված՝ նա ամեն ինչի մասնագետն է եւ դատավորը։ Սովորաբար նրա նպատակն է որեւէ մարդու մասին չարախոսելր, նրան նսեմացնելը, ծաղրելը։ Ինքնահաստատման ամենահեշտը ձեւն է` ներբեռնել քո չսիրած անձանց նկարները եւ տակը վիրավորանքներ գրել:
Ամբողջ խնդիրն այն է, որ անձնական շփման մեջ մարդիկ ներկայանում են որպես անհատներ կամ որոշակի խմբի ներկայացուցիչներ («մենք` տաքսու վարորդներս»), համացանցում նրանք սովորաբար կորցնում են իրենց դեմքը եւ դառնում են պարզապես ամբոխային չարախոսության եւ բամբասանքի «վերարտադրողներ»: Առավել զավեշտական է, երբ վիրտուալ մարդիկ չեն ներկայանում իրենց անուն ազգանունով, բայց գրում են` «ես աշխատում եմ այսինչ տեղում» կամ` «ինձ չի հետաքրքրում այսինչ գործչի կարծիքը»: Քանի՞ կոպեկի գին ունի այդ «ես»-ը եւ «ինձ»-ը:
Իսկ ես (հենց ես) կարող եմ խոսել իմ անունից: Ես բազմիցս չարախոսել եմ, անհարկի նվաստացրել եւ ծաղրել եմ մարդկանց, գրել եմ ոչ թե բացասական երեւույթների, այլ`«բացասական մարդկանց» մասին: Ես այդպես փորձում էի ինքնահաստատվել, ինչը, անշուշտ, վկայում էր իմ անհաղորդ սահմանափակության մասին: Աշխատում եմ այլեւս այդպես չվարվել:
Հին հասիդական հեքիաթում աշակերտը հարցնում է իր հոգեւոր ուսուցչին` «ինչպե՞ս կարող եմ հասկանալ, որ Աստված ներել է ինձ այս կամ այն մեղքը»: Ուսուցիչը պատասխանում է. «Շատ հեշտ: Եթե դու այդ մեղքն այլեւս չես գործում, ուրեմն Նա քեզ ներել է»:
Կարդացեք նաև
Արամ Աբրահամյան
Փաստորեն եթե ֆեյքերի դեմ պայքարի նախագծին ՛՛գրաքննության՛՛ փոխարեն ավելի կրեատիվ անուն դնենք, սկզբունքորեն համաձայն եք?
Խնդրում եմ օգնեք փրկել մայրիկիս կյանքը: մայրս տառապում է քաղցկեղով, այժմ բուժման կուրս է անցնում և բուժումն ամբողջությամբ անցնելուց հետո, ըստ բժիշկների կարծիքի, կարող է ապաքինվել, կարող է ԱՊՐԵԼ: Բայց մենք դրամական միջոցներ չունենք այլևս բուժումը շարունակելու համար, ուստի մի վերջին հույսով դիմում եմ Ձեզ օգնության շատ մեծ խնդրանքով: Ներեցեք հանդգնությանս համար, բայց որևէ այլ տարբերակ այլևս չունեմ: Նախապես շնորհակալ եմ:ստորև ներկայացնում եմ բոլոր փաստաթղթերը և հաշվեհամարը Արդշինինվեստ բանկ
2470036016030000
Arca online-4454 3100 0044 2729 ստացող՝ Արմինե Գյուլնազարյան 093 94 15 52
Որեւէ գրաքննություն սահմանելուն կտրականապես դեմ եմ: Ֆեյքերը նույնպես պետք է իրավունք ունենան ազատ արտահայտվելու: Իմ խնդիրը մշակույթի. այդ թվում՝ խոսքի մշակույթի ավելի բարձր ստանդարտների քարոզչությունն է:
Այսինքն ի՞նչ մի այդպիսի անհրաժեշտություն կա որ մարդիկ կարողանան ՛՛անոնիմկաներ՛՛ գրել, ո՛րն է դրա իմաստը: Ֆեյքը հենց նրա համար են ստեղծում, որ ազատ և առանց քաշվելու կարողանան մեկ ուրիշի հասցեին գրեն ՛՛սեռժիկի թուլա, նենց մի արա ոտի տակ գցենք քեզ…՛՛ և նմանատիպ ու ավելի կոպիտ մտագարություններ ու հայհոյանքներ… դրա իրավունքը կամ ազատությունը ո՛րն է:
Անձամբ Դուք լավ էլ սահմանափակում եք նմանօրինակ ՛՛ԱԶԱՏ ԽՈՍՔԸ՛՛ և էջում, և սայտում, ու իմ կարծիքով շատ էլ ճիշտ եք անում: Ամենաթողությունը ՛՛բարձր ստանդարտների քարոզչությամբ՛՛ չի վերանա, քանի դեռ չլինեն հստակ սահմանափակումներ: Իսկ Ինչու՞ մի կողմ չդնել պոպուլիզմը և չպայքարել այդ երևույթի դեմ հստակ գործիքներով: Նորմալ և ադեկվատ մարդիկ ի՛նչ վնաս կկրեն, եթե նրանց հետ հավասար իրավունքներ ունեցող ֆեյքերը վերանան: ՈՉ ՄԻ: Թող ծայրահեղ դեպքում ալտերնատիվ ազատ կայքեր բացվեն հոգեկան հիվանդների համար, որտեղ ինչ ուզեն գրեն: Իսկ եթե ԻՐՈՔ այդչափ լիբերալ եք՝ այս պահից սկսած վերացրեք այս էջում մեկնաբանութունների ընտրովի տպելը: եթե ազատություն է, ուրեմն այն ընտրովի չի կարող լինել, պետք է ԲԱՑԱՐՁԱԿ լինի: Սա ասում եմ՝ կտրականապես դեմ լինելով դրան, քանի որ ազատությունից դեպի սանձարձակության սահմանը հստակ չի և սերտ կապ ունի այն ընկալող անձի սոցիալիզացիայի մակարդակի հետ
“Քանի՞ կոպեկի գին ունի այդ «ես»-ը եւ «ինձ»-ը:”
Ոչ բոլորն են իրենց կարծիքը, մենկաբանությունը, առավել ևս “ես”-ն ու “ինձ”-ը ռուբլով, կամ էլ կոպեկով վաճառում: ՈՒղղակի երևի փորձում են իրենց լուման ներդնել քննարկվող թեմայի մեջ:
Հ.Գ. Հա մեկ էլ թերթում մեկը քննադատել էր, որ որոշ մարդիկ քննարկվող բուն թեմայից շեղվում են ու սկսեում են “բա դու ով ես” տիպի խոսակցություն: չեմ հիշում ով էր, բայց երևի հիմա ինքն էլ մոռացած կլինի, որ նման բան էր գրել:
Խմբագրի սիրած՝ «աբիժնիկների» թեմայի մոդիֆիկացիաներից մեկն է։
Իրականում՝ «Քանի՞ կոպեկի գին ունի այդ «ես»-ը եւ «ինձ»-ը հարցին, կարելի է հարցնել՝ «իսկ քանի կոպեկի արժեք ունի խմբագրի կամ որևէ «հասարակական» կամ «քաղաքական գործչւի» հրապարակային արտահայտված կարծիքը ևրբ չի գործում ընտրական մեխանիզմը?»
Ընտրելու իրավունք տվեք մարդկանց, «կարծիքը»՝ դառնում է քվեարկությունը և «հանկարծ» պարզվում է, որ ամենավերջին «աբիժնիկի» կարծիքն էլ՝ շատ կարևոր է..))..
Կարելի է, իհարկե, զբաղվել ինքնախաբեությամբ… ասենք՝ «ես պատասխանատու եմ աստծու առաջ»..))).. որին հարցնում եմ. «Իսկ Աստվածաշնչյան որ մեկնաբանությանը համապատսխան «աստծու պահանջների» առաջ եք՝ պատասխանատու»? (Աստծու «տարբերակները» գերազանցում են 20 հազարը… Իսկ միգուցե ստեղծել եք հատուկ ձեր «հագով կարած» աստծու մոդել, և դրա առաջ եք «պատասխանատու»?..)))..)։
(Մասնավորապես, գրպանային աստծու կողմից «ներվելու» պայմանը՝ շատ հարմար էր «նախկին» սրիկաների համար… գուցե հենց դրա համար էլ ստեղծված է?…)։