Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիներին դուր չի գալիս, թե  Հայաստանում ինչպես են ընդունում Քիմ Քարդաշյանին

Ապրիլ 11,2015 20:52

Նրանց  դուր չի եկել, որ Քարդաշյանին ընդունել է ՀՀ վարչապետը

Քիմ Քարդաշյանի Հայաստան այցը Ադրբեջանի  լրատվամիջոցներում  բացասական լույսի ներքո է լուսաբանվում: Ադրբեջանական haqqin az կայքի հոդվածագիրը   տարակուսում է, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Քիմ Քարդաշյանին, որը սկանդալային առումով  է  հանրահայտ : Կայքում գրված է. «Հայերի մեջ իսկապես կան իրենց տաղանդով եւ աշխատասիրությամբ   հաջողությամբ  հասած անձինք: Օրինակ՝ շանսոնյե Շառլ Ազնավուրը, կամ  հայկական ծագումով ամերիկյան երգիչ Սերժ Թանկյանը: Եվ  նորմալ է, որ 2011թ. օգոստոսի 12-ին, Երեւանում  իր հերթական համերգից առաջ, Սերժ Թանկյանը  Հայաստանի վարչապետի կողմից  հայոց  ցեղասպանության ճանաչման  եւ հայկական երգարվեստի առաջ մղելու  գործում  ներդրումի համար  արժանացել է Հայաստանի վարչապետի մեդալին: Իսկ հայկական  ինչի՞  առաջ մղելով  է զբաղվում Քիմ Քարդաշյանը»:

Նույն կայքը  այնուհետեւ  գրում է,  «Հայաստանի ներկայիս  ղեկավարության համար ո՞վ է հանդիսանում Քիմ Քարդաշյանը: Առաջին հերթին՝ սփյուռքի հարուստ ներկայացուցիչ, որի հետ շփումից պետք է կորզել առավելագույնը: Այդ առթիվ արժե նշել, որ  Հայաստանի սփյուռքի նախարար  Հրանուշ Հակոբյանը սփյուռքի հայերին կոչ է արել Հայաստանի բանկերում հաշվեհամարներ բացել, չորս տարին մեկ հանգստանալ Հայաստանում, ներդրումներ կատարել»:

Նույն հոդվածում  վիրավորական արտահայտություններ եւ համեմատություններ կան Քիմ Քարդաշյանի  վերաբերյալ:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930